Ռուսական «Առաջին ալիքը» կեղծում է Բաքվի ագրեսիայի պատկերը. Fip.am

20.09.2022 14:42
1201

Fip.am. Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Վրեմյա» լրատվական ծրագրի սեպտեմբերի 17-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքներին։

Օպերատիվ խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից երկու օր անց։

«Փաստերի ստուգման հարթակը» մի շարք ապակողմնորոշող և ակնհայտ կողմնակալ ձևակերպումներ է բացահայտել լրատվական ծրագրի թղթակից Օլեգ Շիշկինի համապատասխան ռեպորտաժում։

Լրագրողը սահմանային հայկական բնակավայրերը չի նկատում երկնքից

Լրագրող Շիշկինն իր ռեպորտաժը սկսում է ուղղաթիռի միջից, որը, իր պնդմամբ, այդ պահին թռչում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ մոտ 2600 մետր բարձրության վրա։ Ըստ լրագրողի՝ զուգահեռաբար թռչում է նաև Օպերատիվ շտաբի զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը։

«Նրանց (նկատի ունի Օպերատիվ շտաբի զինվորականների,- խմբ․) առաջադրանքը ուշադրությամբ ուսումնասիրելն է, փաստերն արձանագրելն ու հետևություններ անելը։ Աշխատանքը սկսվում է օդում՝ սահմանի վրա։ Ներքևում գեղատեսիլ լեռնային բնապատկեր է․ բազմաթիվ կիլոմետրերի հեռավորության վրա բնակավայր չկա»,- հաղորդում է ռուսաստանցի թղթակիցը։

Ռուս լրագրողի ձևակերպումը, թե սահմանի «բազմաթիվ կիլոմետրերի հեռավորության վրա բնակավայրեր չկան», վերոհիշյալ համատեքստում, ապակողմնորոշիչ է և կարող է թյուր կարծիք ստեղծել, թե ռազմական գործողությունները չեն ընթացել խաղաղ բնակավայրերում:

Փաստացի, ՀԱՊԿ օպերատիվ առաքելության խնդիրը, ինչպես ինքը լրագրողն է նշում, ուսումնասիրելն ու փաստեր արձանագրելն է, որը վերջիններս իրականացնում են սահմանի այն ուղղություններում, որտեղից սկսվել է ադրբեջանական ագրեսիան։ Այդ ուղղություններում՝ հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, բազմաթիվ հայկական բնակավայրեր կան։

FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է ադրբեջանական հարձակման թիրախ դարձած այդպիսի բնակավայրերի հեռավորությանը հայ-ադրբեջանական սահմանից։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից ներս՝ ավելի քան 8․5 կմ խորքում, Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը՝ ավելի քան 9 կմ, Քարաշեն բնակավայրը՝ ավելի քան 3 կմ, Ջերմուկ քաղաքը՝ 13 կմ խորքում։

Ռուսաստանի «Առաջին ալիքի» լրագրողը, սակայն, չի խոսում այս բնակավայրերի՝ սահմանին մոտ գտնվելու մասին, ավելին՝ հակառակն է պնդում։ Սա տպավորություն է ստեղծում, որ ոչ թե ներխուժում-հարձակում է եղել, որի ուղիղ թիրախ են եղել բնակավայրերը, այլ բախումներ են եղել հայ-ադրբեջանական սահմանին՝ բնակավայրերից հեռու։

Միայն Բաքվի տեսակետը․ լրագրողը չի հիշատակում զոհված ու վիրավոր հայ բնակիչներին

Ռուսաստանի «Առաջին ալիքի» լրագրողը ռեպորտաժում ներկայացնում է նաև միայն ադրբեջանական պաշտոնական այն հաղորդագրությունը, թե Բաքուն «ստիպված է եղել կրակել՝ ի պատասխան հայկական կողմի սադրանքի»։ Վերջինս, սակայն, խուսափում է հղում անել նաև հայկական կողմի պաշտոնական տեսակետին:

Ռուսաստանցի լրագրողը, շարունակելով հղում անել միայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, նշում է, որ այդ երկիրը քաղաքացիականների շրջանում երկու վիրավոր ունի։ Լրագրողը որևէ բառ չի ասում հայկական կողմից վիրավոր և զոհված քաղաքացիականների մասին։

Մինչդեռ, հայկական կողմը պաշտոնապես հայտնել է խաղաղ բնակիչների շրջանում 7 վիրավորի և երեք զոհվածի մասին։

Այսպիսով, ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժը կրկնում է միայն պաշտոնական Բաքվի թեզերը ինչպես ռազմական էսկալացիայի դրդապատճառների, բախումների աշխարհագրության, այնպես էլ քաղաքացիականների շրջանում տուժածների տվյալների մասին, ինչի հետևանքով սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան ներկայացվում է որպես սահմանային միջադեպ և ոչ որպես ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, որի ընթացքում նպատակաուղղված թիրախավորվել են հայկական բնակավայրերը։

Նանե Մանասյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40