ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ցանկացած ձևաչափով աշխատելու պատրաստակամության մասին

03.01.2022 12:40
1132

Մոսկվան պատրաստ է աշխատել Վաշինգտոնի հետ Ուկրաինայի հարցով ցանկացած ձևաչափով՝ հասկանալով, որ Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա։ Այս մասին հունվարի 2-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Խոսելով Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ խորհրդակցությունների վերսկսման հնարավորության մասին՝ դիվանագետը նշել է, որ «այդ հարցը պետք է ուղղել առաջին հերթին ամերիկացի գործընկերներին»։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ձևաչափով այն սկզբունքի հիման վրա, որ Մինսկի համաձայնագրերն այլընտրանք չունեն և անհնար է հակամարտությունը կարգավորել առանց Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու։ Նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան ԱՄՆ-ից պատասխան չի ստացել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների մասնակցությամբ Նորմանդյան ձևաչափի շրջանակներում հանդիպում անցկացնելու առաջարկին։

Դեկտեմբերի 31-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը հեռու է ավարտվելուց, երկրի իշխանությունները չեն պատրաստվում քայլեր ձեռնարկել Դոնբասի կարգավորման համար։ Մոսկվան ափսոսանքով է տեսնում, որ «Կիևի ռազմատենչ նկրտումներին աջակցում են ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ՝ զենք մատակարարելով Ուկրաինային և այնտեղ ուղարկելով իրենց ռազմական մասնագետներին»,- ասել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40