Հավերժ 27 տարեկան...

11.06.2023 10:16
2192

2020 թ հոկտեմբերի 29-ը՝  նզովյալ  օր...

Այդ օրը երևանյան  հիվանդանոցում՝ ի Տեր  հերոսացավ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Գարիկ Մարգարյանը։

Վիրավորվել էր Ջրականում՝ հոկտեմբերի 15-ին։ Կրկնակի վիրահատվել էր, նախ՝ Գորիսում, հետո՝ Երևանում։ Ծանր վիրավորվելուց հետո կոմայից այդպես էլ դուրս չեկավ։

Ճակատ էր աճապարել կորստաբեր աշնան առաջին իսկ օրերին, թեև մերձավորներին հավատացնում էր, որ Գորիսում է և հեռու՝ առաջնագծից։

Գարիկ Լևոնի Մարգարյանը ծնվել է 1993 թ հունիսի 11-ին՝ Արցախյան առաջին պատերազմի՝  հրետակոծվող ու հրթիռակոծվող Կապան քաղաքում։

Հատկանշական է, որ այդ օրը քաղաքի ծննդատանը միայն ինքն էր ծնվել, իսկ հիվանդանոցը տեղափոխվել էր խոր թիկունք՝ հոգեբուժարան։

Փոքր հասակից չափազանց աշխույժ, արագաշարժ, կենսալից երեխա էր։ Հաճախել է բնակավայրի թիվ 6 մանկապարտեզը։ Ընդունվել է  Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը, ընդ որում՝ համադասարանցիներից ամենակրտսերն էր (1 տարի շուտ էր դպրոց գնացել)։

Դպրոցական տարիներին հաճախել է ֆուտբոլի պարապմունքների, մարզիչ Միշա Մանուչարյանը նրան կնքել էր  «Օվեն» անունով՝ ի պատիվ լեգենդար Մայքլ Օվենի։

Զարմանալի է, բայց այդ հավելանունն ավելի շատ էր հավանում, քան իր անձնագրանունը։ Սիրում էր, երբ ընկերներն այդպես էին դիմում։ Ինքնավստահ, անվախ, բարձր արժանապատվությամբ երեխա էր, ապշելու հումոր ուներ, ժպտադեմ ու արագախոս։ Տեղը հանգիստ նստել չուներ, անընդհատ շարժվում էր՝  հոգնել չկար։

Ողջ կյանքում եղել է ինքնուրույն։ Սովորում էր այն դասը, որն իրեն դուր էր գալիս, ճաշում արագ-արագ՝ ոտի վրա, կարծես անընդհատ շտապում էր։ Օրը մի քանի անգամ կարող էր զգեստափոխվել։ Շուտ էր ձանձրանում։ Անհնար է, որ նա նույն հաղորդումը դիտեր երկրորդ անգամ։

Չափազանց ընկերասեր էր, մի ողջ փաղանգ ընկերներ ուներ՝ տարբեր տարիքի ու զբաղմունքի։  Իսկական կապանցի տղա էր՝  հագուստ- կապուստով, ապրելաձևով, մտածելակերպով, ձիգ կեցվածքով։ Նախընտրում էր հայ գրողների պատմավեպերը, Շիրազի և Սևակի բանաստեղծությունները։ Մարտադաշտ գնալուց մի քանի օր առաջ ընթերցում էր Եղիշեի «Վասն Վարդանա և հայոց պատերազմին» երկը՝ գրաբարով։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել հայկական բանակ, զորացրվելուց հետո շարունակել և ավարտել է բուհը։

Աշխատել է տարբեր հիմնարկ ձեռնարկություններում։

Պարզ, անմիջական մարդ էր, հեշտ հաղորդակցման եզրեր փնտրող, անծանոթ մարդկանց հետ անկաշկանդ ծանոթացող, հաճելի զրուցակից՝ շրջապատում։

Գարիկը փայլում էր հայրենասիրությամբ, համարձակությամբ, հաստատակամությամբ, բարեկրթությամբ, արագ ընկալելու բացառիկ ունակությամբ, կուռ տրամաբանությամբ, կատակասիրությամբ։ Ամենատխուր դեպքի մասին կպատմեր  ծիծաղկոտ ու փայլուն աչքերով։ Կենսասեր էր, մանկասեր, հարգալից՝ իրենից ավագների հանդեպ։

Նվիրյալ ու ծնողապաշտ զավակ էր, անափ սիրված ավագ եղբոր՝ Գոռի կողմից։

Կարգվեց, սակայն չհասցրեց զավակ ունենալ։ Անպայազատ անմահացավ՝ անթոռնիկ թողնելով մանկավարժ ծնողներին։

Սկզբունքային, իրասածի տեր, միշտ առաջինը լինելու ձգտող Գարիկի պատասխանը հարազատներին՝ չգնալ, սպասել իրադրությունների զարգացմանը, կտրուկ էր ու անսասան «Դուք չե՞ք ամաչի, որ ես չգնամ հող հայրենին պաշտպանելու»։

Ամուսնությունից առաջ կնքվեց Վահանավանքում։ Տեր Ավետիքը շնորհեց Գարիկին երրորդ, այս անգամ հոգևոր անունը՝ Վահան։

․․․Ու  եռանուն՝ Գարիկ, Օվեն, Վահան այրն իմաստուն՝ ջահել-ջահել, հավերժի ճամփորդ դարձավ՝ անունը ոսկե տառերով դաջելով Արցախյան հերոսամարտերի պատմության փառավոր էջերում։

Ծառայակից նահատակ ընկերների հետ Կապանի զինվորական պանթեոնի բարձունքից լուռ հսկում են հայրենի բնօրրանի խաղաղ անդորրը։

Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցի պատմության կաբինետն անվանակոչվել է հերոսի անունով, հուշաղբյուր է կառուցվել Մինաս Պապյան փողոցում, մտերիմ դասընկեր Գոքորն իր նորածին զավակին անվանակոչել է՝ Գարիկ (ազգանունը նույնպես Մարգարյան է)։

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։

Հետո՝ «Մարտական ծառայություն» և «Կապան» մեդալներով։

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56