Նոր դուռ՝ ներքին լեգիտիմություն ունեցող իշխանության համար. Փաշինյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

03.07.2018 18:20
1165

 

 

 

Հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի  բավականին մեծ պատվիրակության կազմով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սահմանափակ հնարավորություններ ունի, այդուհանդերձ քաղաքագետները դրական են գնահատում  վարչապետի մակարդակով մեր մասնակցությունն այդ գագաթնաժողովին։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն: «Ըստ իս՝ անհրաժեշտ է  այդ հարաբերություններն ավելի ինտենսիվացնել։ Այն հանգամանքը, որ մեր իշխանությունը ունի բարձր լեգիտիմություն, կարող է  օգնել, որ այդ ինտենսիվացիան ընթանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ենոքյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Մենք տեսնում ենք, որ մինչ այս պահը Հայաստանը բավականին միակողմանի արտաքին քաղաքականություն է վարել, հիմա այս գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանի համար լուրջ դուռ է  բացում։ Ընդ որում, ես չէի կենտրոնանա մասնակցության մակարդակի վրա, որքան հիշում եմ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էլ է մասնակցել, կարևորը մասնակցության բովանդակությունն է և հարաբերությունները զարգացնելու ներուժը։ Հայաստանը պետք է լրջորեն մտածի ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլև Արևմուտքի հետ համագործակցության մասին»,- ընդգծեց Աղասի Ենոքյանը։

Ինչ վերաբերում է Վրաստանի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Աղասի Ենոքյանը քիչ  հավանական է համարում այդպիսի հեռանկարը՝ միևնույն ժամանակ շեշտում, որ Հայաստանն այդ դեպքում կարող է և՛ օգուտ ստանալ, և՛ խնդիրներ ունենալ: «Մի փոքր երկիմաստ է։ Մի կողմից՝ օգուտ կլինի, որ մենք կլինենք ՆԱՏՕ-ի անմիջական հարևան։ Բայց մյուս կողմից՝ ավելի կսրվեն Վրաստան-Հայաստան համատեքստում ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները»,- եզրափակեց նա։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դրական է, բայցև չի նշանակում, թե այդ հարաբերություններում կտրուկ փոփոխություններ են հնարավոր. «Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի և Բրյուսելի հետ հնարավոր կլինի ավելի խորը հարաբերություններ ունենալ, Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները սկսել է կառուցել երկար տարիներ առաջ՝ սկսած առաջին նախագահից, շարունակել են երկրորդ, երրորդ նախագահները։ Այդ հարաբերությունները, իհարկե, խորացման և զարգացման հնարավորություն ունեն։ Բնական է, որ Հայաստանի նոր իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այդ կարծիքը կիսում են, ու նախատեսված այցը, իհարկե, ազդակ տալու է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման կոնտեքստում»։

Սուրեն Սարգսյանը շարունակում է. «Ուրախ եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները աշխատում են աշխարհաքաղաքական բոլոր վեկտորների հետ։ Այստեղ չափազանց կարևոր դերակատարում ունի հենց Բրյուսելը՝ որպես ԵՄ, ՆԱՏՕ մայրաքաղաք»։

Մեր զրուցակիցն անդրադառնալով Վրաստանի  հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ նշեց. «Դա, իհարկե, Վրաստանի սուվերեն որոշումն է, թե ինչ  պաշտպանական ու տնտեսական բլոկում պետք է լինի։ Մենք տարիներ առաջ մեր ընտրությունը կատարել ենք ՝ դարձել ենք ԵԱՏՄ անդամ, միաժամանակ խորացնում ենք մեր հարաբերությունները որոշ գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ։ Նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այս ուղղությամբ փոփոխություններ չեն լինելու՝ ԵԱՏՄ-ի անդամակցության դադարեցում չի  լինելու, ՀԱՊԿ-ից դուրս  չենք գալու։ Սա շատ տրամաբանական մոտեցում է, ուստի այստեղ նույնպես տարիների ընթացքում որևէ փոփոխություն ես չեմ կանխատեսում»,- եզրափակեց նա։

1in.am

 

 

 

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33