Անկարան շարունակում է Մոսկվայի հետ բանակցությունները S-400-ների երկրորդ դիվիզիոնի ձեռքբերման շուրջ

14.01.2021 17:34
1085

Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները S-400 (C-400) զենիթահրթիռային համալիրների երկրորդ դիվիզիոնի հնարավոր ձեռքբերման շուրջ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Անկարայի համար խնդրահարույց կլիներ հրաժարվել ռուսաստանյան S-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումից։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի հետ այդ թեմայի շուրջ տարաձայնությունները կլուծվեն երկխոսության ճանապարհով», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Աքարը։

Ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման համար անցած ամիս Վաշինգտոնը դաշնակից Անկարայի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ կիրառելով «Սահմանափակումների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը։ Ամերիկյան իշխանությունները թիրախավորել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունն ու դրա ղեկավարությունը։

2017 թվականին շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողության գործարքի շնորհիվ Անկարան, ինչպես հայտարարել է, ցանկանում է ստեղծել հեռահարության և հակահրթիռային պաշտպանության առաջին համակարգը երկրում՝ նշելով, թե դա անհրաժեշտ է տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու համար:

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցրել ռազմական միությանը: Բացի այդ, մասնավորապես Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուս-թուրքական գործարքը կարող է Մոսկվային հասանելի դարձնել որոշ ռազմավարական բնույթի գաղտնի տվյալներ:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22