«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից

25.11.2026 11:10
24

«Այսօր Իրանն արդեն ստիպված է եղել հայտարարել, որ ոչ մի դեպքում թույլ չի տա «Թրամփի միջանցքի» իրական ստեղծումը, նույնիսկ պատերազմի գնով»։

Այսպիսի պնդում է տարածել ռուսալեզու տելեգրամյան ալիքներից մեկը՝ առանց որևէ աղբյուր նշելու։ Նույն տեղեկությունը տարածվել է նաև այլ տելեգրամյան ալիքներում, որոնք հայտնի են Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվական և մանիպուլյատիվ բովանդակության հրապարակմամբ։ Սակայն Իրանի պաշտոնական ներկայացուցիչները նման հայտարարություն չեն արել։

Հայ-ամերիկյան համատեղ TRIPP նախագծի գործնական փուլի պաշտոնական մեկնարկից հետո, որին տեսաուղերձներով անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թեման կրկին ակտիվացել է արտաքին քաղաքական դաշտում։ Իրանի պաշտոնական շրջանակներից ևս տարբեր հայտարարություններ են հնչել։

Աշխատանքների մեկնարկից հետո Իրանի դիրքորոշումը ներկայացրել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայինը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվի։

Միաժամանակ Բաղայինն ընդգծել է, որ պետք է հարգվեն հարևան երկրների շահերն ու մտահոգությունները, աշխարհաքաղաքականության մեջ փոփոխություններ չպետք է լինեն, և որևէ երրորդ կողմի չպետք է թույլատրվի խաթարել տարածաշրջանային անվտանգությունը։

Խնդիրների առաջացման դեպքում, նրա խոսքով, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։ Իրանի գերագույն առաջնորդի ներկա և նախկին խորհրդականներն ավելի կոշտ հայտարարություններ են արել ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում ներկայության վերաբերյալ, սակայն նրանք նույնպես չեն հայտարարել, որ նախագիծը կդադարեցվի նույնիսկ պատերազմի գնով։

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանային այլընտրանքային երթուղիները շրջանցեն իր աշխարհաքաղաքական շահերը։ Նրա խոսքով՝ «կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»։

Մոխբերը նաև զգուշացրել է. «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից»։ Այս հայտարարության շուրջ գնահատականներ են հնչել նաև հայաստանյան քաղաքական դաշտում։

Մասնավորապես, կարծիքներ են արտահայտվել, թե Իրանը դուրս է եկել դիվանագիտական վերապահումների շրջանակից, և այժմ առկա է էսկալացիայի սպառնալիք։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել նաև Իրանի գերագույն առաջնորդի նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Նա, մասնավորապես, շեշտել էր, որ Իրանը թույլ չի տա Թրամփի ուղու իրականացումը։ Ռուսալեզու տելեգրամյան ալիքներում հաճախ օգտագործվում է «Թրամփի միջանցք» ձևակերպումը։

Մինչդեռ նախագծի պաշտոնական անվանումը «Թրամփի ուղի՝ հանուն խաղաղության և բարգավաճման» է։ «Թրամփի միջանցք» ձևակերպմամբ այն նույնացվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի հետ։ ծ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար TRIPP-ը ներկայացրել է որպես նախագիծ, որը համապատասխանում է իր երկրի առաջ քաշած արտատարածքային միջանցքի գաղափարին։

Մինչդեռ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված պաշտոնական փաստաթղթում շեշտվում են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության սկզբունքները։

Այսպիսով, Իրանից TRIPP-ի վերաբերյալ իսկապես կոշտ հայտարարություններ են հնչել, սակայն այն պնդումը, թե Իրանը թույլ չի տա նախագծի իրականացումը նույնիսկ պատերազմի գնով, իրանցի պաշտոնյաները չեն արել։

Դա ռուսալեզու տելեգրամյան ալիքի պնդումն է, որը որևէ աղբյուրով հիմնավորված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© factor.am

«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից

25.11.2026 11:10

Երևանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ են ակնկալում․ ի՞նչ է փոխում TRIPP-ը տարածաշրջանում․ Foreign Policy

25.11.2026 11:06

Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը

25.11.2026 10:50

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

25.11.2026 10:16

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

24.11.2026 17:25

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45