Շնորհանդես էր ամերիկյան բանաստեղծի գրքերի

19.09.2019 15:32
1306

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ամերիկաբնակ բանաստեղծ (ապրում է Բոստոնում) Ավիկ Դերենցի հետ, որն ըստ ամենայնի վերածվեց նրա «Եդեմականչ» եւ «Սիրո ավետարան» գրքերի շնորհանդեսի։ Երկուսն էլ ընթերցողի սեղանին են դրվել այս տարում:

Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանն իր խոսքում տեղեկացրեց, որ Դերենցին վաղուց գիտի` գրական առաջին քայլերից, պոետի անդրանիկ բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսին գնահատանքի խոսքեր է ուղղել նրան։ «Այսօր արդեն Ավիկը 15 գրքի հեղինակ է, որոնցում իր բարդ ու դժվարին ճանապարհին իմաստնացած մարդու փիլիսոփայական խոհերն ու մտորումներն է փոխանցում բոլորիս դարերով ուղեկցող սիրո եւ բարության, հույսի եւ հավատի, հիացմունքի եւ հիասթափության, ցավի ու բերկրանքի, անցավորի եւ հավիտենականի զգացումների շուրջ եւ այս ամենն՝ ավանդական պարզ ձեւերի մեջ։ Ավիկի պոեզիան իսպառ զերծ է սնամեջ բարբանջանքից ու աղմկարարությունից, բառային պաճուճանքներից եւ ավելորդ բառաբարդումներից, քաղցր-մեղցր գեղեցկախոսություններից»։

Դերենցի ստեղծագործությունների մասին նկատառումներ հայտնեցին գեղանկարիչ Հրանտ Էլչյանը, բանաստեղծուհի Մարի Առաքելյանը, մանկավարժ Հասմիկ Գրիգորյանը։ «Եդեմականչ», «Սիրո ավետարան» գրքերի խմբագիր Հռիփսիմէն մասնավորապես նշեց, որ «Սիրո ավետարան» ժողովածուն սրտի պոեզիայի սեղանին դրված եզակի  համանվագ է՝ սրտի հետ անվերջ  սաղմոսող  մի գիրք, որ չսպառվող դյութանքի մոգությամբ պիտի կանչող զանգ մնա»։

Ելույթներն ընդմիջվում էին ասմունքով եւ երաժշտական կատարումներով։ Դերենցի բանաստեղծությունները հանդիսականին ներկայացրեց ասմունքող Նվարդ Մնացականյանը։

Միջոցառումը վարում էր «Լուսապսակ» հրատարակչության տնօրեն Ծովինար Տիրատուրյանը։

Վերջում ներկաներին երախտագիտություն հայտնեց Ավիկ Դերենցը։ «Շնորհակալ եմ, որ ձեր  ներկայությունը համարեցիք այսչափ գնահատելի եւ պարտավորեցնող, մենք կարոտելու ենք ձեզ մեր հեռավորությունից եւ փայփայելու ենք ձեզ հանդիպելու մեր   մշտարթուն եւ անմար հույսը։ Երախտապարտ եւ անչափ շնորհակալ եմ»։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40