Ագարակի գունդը 20 տարեկան է

31.10.2013 18:00
5919

Հոկտեմբերի 20-ին Ագարակ քաղաքում նշվեց տեղի գնդի հիմնադրման հոբելյանը: Տոնակատարության օրն առանձնահատուկ երախտագիտությամբ հիշվեցին գնդի հիմնադիր եւ անզուգական հրամանատար Ղեւոնդ Հովհաննիսյանը (լուսանկարում) ու Արցախյան ազատամարտի ագարակցի նահատակները: Ահա թե ինչու այսօր վերահրատարակում ենք Ղեւոնդ Հովհաննիսյանի մասին Սիրուն Սարգսյանի հեղինակած հոդվածը («Սյունյաց երկիր», N19 (191), 2009թ.) եւ ներկայացնում Արցախյան ազատամարտի ագարակցի նահատակների լուսանկարները:

Ագարակցի աննկուն գնդապետը

Լինում են պահեր, երբ կարծես ասելիքդ դառնում է ավելորդ, ափսոսանքդ` անբացատրելի:

Հիմա քո դեպքում է, Ղեւոնդ: Կարծես երեկ էր, երբ զինվորականին վայել ձգվածությամբ, ներքին հպարտությունից ոգեւորված, պատվի առնելով ծնկի եկար, համբուրեցիր գնդի մարտական դրոշը եւ զինվորական ձիգ շարքերի առջեւով էլ փողփողացող եռագույնը տարար ու ամրացրիր պատվանդանին: Հասկանալի էր հպարտությունդ, քո երազած անկախ հանրապետության մարտական դրոշ ստանալու առաջին պատիվը քո ղեկավարած նորաստեղծ գնդին է շնորհվել:

Հետո նույն աննկարագրելի հպարտությամբ գնդի ծննդյան տարեդարձի առթիվ ժամանած հյուրերին ցույց տվեցիր քո նախաձեռնությամբ վերակառուցված զորանոցը, հանգստի, ժամանցի համար ստեղծված բոլոր պայմանները, զինվորների նման «զգաստ» աճած զորամասի վարդանանց փոքրիկ կենսաբանական այգին: Հյուրերի հիացմունքից ու հրճվանքից ժպտում էիր ու շուտասելուկի նման պատմում բազում ծրագրերիդ մասին: Կարգապահության, կարգ ու կանոնի մասին քո պահանջը սահմաններ չուներ:  Գունդը քո հայրենի տունն էիր համարում, որովհետեւ չափից ավելի սրտացավ էիր: Թեեւ շատ խստապահանջ էիր ենթականերիդ ու գնդի զինվորներիդ նկատմամբ, բայց եւ շատ հոգատար ու նվիրյալ: Ինչ-որ բանից շտապում էիր: Գիշերը ցերեկ դարձրած` գնդի կենտրոնում վեր խոյացրիր քո պաշտելի Նժդեհի բազալտե արձանը, վարդաստան դարձրիր երբեմնի չոր ու տատասկոտ տարածքը, լողավազան ու սպորտային բազա կառուցեցիր, մարտական ընկերներիդ զոհվելու վայրերն այցելեցիր, նրանց մայրերին սփոփանքի խոսքեր ասացիր: Էլի թվարկեմ… Որոշեցիր անձամբ կատարել 1915-ին եղեռնազարկ դարձած հնչակ հայրենակցիդ` Փարամազի երազանքը` հայրենիքում ունենալու քարե ներկայություն: Ընտրել էիր անգամ վայրը, ձեւը… Բազում էին ծրագրերդ, մտահղացումներդ, պարտավորություններդ երկրիդ, ընկերներիդ, ընտանիքիդ առջեւ: Խստապահանջ էիր նաեւ նրանց նկատմամբ: Ի՞նչ իմանայիր, որ ամենազորի ծրագրերը խափանելու էին քո որոշումները: Ժամանակ չէիր տրամադրում առողջությանդ, թեեւ դրա կարիքը շատ-շատ էիր զգում, հանգստանալու կամ բուժվելու մասին խոսելը համարում էիր ավելորդ: Ու մի օր էլ կյանքիդ հուժկու թափանիվն անսպասելիորեն կանգ առավ, բոլորը անկարող եղան ինչ-որ բան փոխելու: Կանգ առավ սիրտդ, երբ ընդամենը 38-դ էր բոլորում: Բոթին չհավատացին շատերը, որովհետեւ մահը քեզ բազմիցս էր շրջանցել մարտադաշտում, թուրքին դեմ հանդիման, բազում առիթներով, բայց խաղաղ մի օր անպատեհ ձեւով գրկեց ու տարավ հավիտենություն:

Քեզ կորցնելու ափսոսանքը մեծ էր: Դեռ մարտական ընկերներդ չէին հաշտվել կորստիդ հետ, երբ կարճ ժամանակ անց քեզ միացավ քո շատ սիրելի Վազգեն Սպարապետը: Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլիներ ցասումդ ոճրագործների նկատմամբ, գիտեի, որ անսահման էիր սիրում նրան, համարում Մեղրու նվիրյալ: Հաճախ սրտի ցավով ասում էիր, թե Սպարապետն ապրում է անանձնական կյանքով, այս երկրին է տվել ոչ միայն երիտասարդությունը, այլեւ սերը, ուրախությունը, բայց մենք չէինք հասկանում: Դու ճիշտ էիր, Ղեւո՛նդ, ոչ միայն արժանվույն չգնահատեցինք, այլեւ չկարողացանք պահպանել նրան ու նրա նմաններին: Հիմա հարկադրված նրանց մասին խոսում ենք անցյալ ժամանակով: Դու էլ, Ղեւո՛նդ գնդապետ, արդեն 10 տարուց ավելի է, ինչ պատմություն ես դարձել: Փառք սիրելի կողակցիդ` Անուշին, որ նաեւ քո մարտական ընկերն էր, որ այդպես հավատարմորեն ամեն ինչ անում է հիշատակդ անմար պահելու համար, որ բացակայությունդ չզգացվի: Քո սիրելի Ագարակում տեղադրված խաչքար-մահարձանիդ պարբերաբար այցի են գալիս  ընկերներդ, մտերիմներդ, քո ստեղծած գնդի անգամ նորաթուխ զինվորները, ովքեր քո մասին գիտեն միայն քեզ ճանաչողների պատմածներից, քո հուշասենյակի նյութերից:

Ագարակը քո անխորտակ ամրոցն էր, իսկ դու` նրա աննկուն ու նվիրյալ պաշտպանը: Հիմա մեր բոլորի խոնարհումը` քեզ, ագարակցի վաղամեռիկ գնդապետ, դու հայրենապաշտպան դարձար ժամանակի պահանջով, դու, որ նժդեհապաշտ զինվոր էիր հոգով եւ գնդապետ դարձար վաստակով, անունդ անգամ ահ ու սարսափ էր թշնամու համար, նվիրյալն էիր քո ժողովրդի ու քո երկրի, քո սիրասուն լեռների, որոնք միշտ եղել են քո տագնապների լուռ վկան, հաղթանակներիդ բերկրանքի առաջին ունկնդիրը:

Հիմա տասնամյակի հեռվից շշնջում ենք` հանգի՛ստ եղիր, հրամանատա՛ր, քո քարե ներկայությունից անգամ սարսափում է թշնամին: Վստա՛հ եղիր, քո մարտական ընկերներն ամեն ինչ անում են, որ նորից խաղաղ բացվեն արշալույսներն արդեն 60-ամյա դարձած քաղաքի վրա, որ «Ղեւոնդի տղերքի» երգի արձագանքները միշտ  զիլ լսվեն մեր անառիկ լեռներում:

ՍԻՐՈւՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Սյունյաց երկիր», N19, 2009թ.

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21