Նորընտիր Ազգային ժողովի կին պատգամավորների թիվը 14-ով ավելանում է

08.01.2019 16:28
1202

Նորընտիր Ազգային ժողովի կին պատգամավորների թիվը կլինի 32. նախորդ գումարման խորհրդարանում նրանք 18-ն էին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանայք կազմելու են 7-րդ գումարման ԱԺ-ի 132 պատգամավորների մոտ 25 տոկոսը:

«Իմ քայլը» դաշինքից խորհրդարանում կլինի 23 կին պատգամավոր։ Նրանցից մեկը՝ Լենա Նազարյանն առաջին անգամ չէ, որ պատգամավորի մանդատ է ստանում: Նազարյանը 6-րդ գումարման Ազգային ժողովում եղել է «Ելք» խմբակցության ղեկավար:

«Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորներն են Լիլիթ Մակունցը, Հռիփսիմե Գրիգորյանը, Տաթևիկ Գասպարյանը, Թագուհի Թովմասյանը, Արփինե Դավոյանը, Լիլիթ Ստեփանյանը,  Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը, Մարիա Կարապետյանը, Նարինե Խաչատուրյանը, Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Աննա Կարապետյանը, Քրիստինե Պողոսյանը, Թագուհի Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Մերի Գալստյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Ծովինար Վարդանյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանում կլինի 5 կին պատգամավոր: Նրանք բոլորն էլ ունեն պատգամավորի փորձառություն: Նաիրա Զոհրաբյանը, Նորա Առուստամյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանն ու Կարինե Պողոսյանը  ներկայացված են եղել 6-րդ գումարման Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցությունից: Ի դեպ, նախորդ գումարման ազգային ժողովում ամենամեծ թվով կին պատգամավորներ ուներ հենց «Ծառուկյան» խմբակցությունը՝ 9 պատգամավոր:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 4 կին պատգամավորներից Մանե Թանդիլյանը ևս առաջին անգամը չէ, որ մանդատ է ստանում: Նախքան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնելը Թանդիլյանը ներկայացված է եղել 6-րդ գումարման ԱԺ-ում «Ելք» խմբակցությունից: 7-րդ գումարման Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից կլինեն նաև Անի Սամսոնյանը, Աննա Կոստանյանն ու Սրբուհի Գրիգորյանը: Անի Սամսոնյանը մինչ այս եղել է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքն ստանում է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու ենՀայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին, հունվարի 10-ին պատգամավորները կստանան մանդատները:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40