ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը Քաջարանում

06.03.2024 17:27
1263

Սյունիքի մարզում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական մարտի 6-ին եղավ Քաջարանում: Այցը նշանավորվեց դրամաշնորհային պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ: Համագործակցության շնորհիվ Քաջարան համայնքի Լեռնաձոր վարչական շրջանի Կավճուտ (նախկին՝ Ղովշուտ) գյուղական բնակավայրը կունենա խմելու ջուր: Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը բարեմաղթանքի խոսքում համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի համայնքի զարգացման տարբեր ծրագրերում. «Այս պայմանագրի կյանքի կոչելը հնարավորություն կտա Կավճուտ բնակավայրի բնակիչներին առավել ամուր կառչել իրենց հող ու ջրին, իսկ Քաջարան համայնքը միշտ իր հյուրընկալ դռները բաց կպահի Ճապոնիայի բարեկամ ժողովրդի առջև»:

Համայնքապետարանում հանդիպումից հետո Քաջարանի համայնքապետը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը՝ ուղեկցող անձանց հետ, եղան Թավշուտ բնակավայրում, զրուցեցին բնակիչների հետ: Վերջիններիս խոսքից պարզ դարձավ, որ մոտակա աղբյուրներից էին ջուր բերում՝ կենցաղում օգտագործելու համար: «Մշտական խմելու ջուր ունենալու դեպքում գյուղը կաշխուժանա, դեռ ավելին, բնակիչները կավելանան»,- ասաց թավշուտցի Արայիկ Մկրտչյանը:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նշեց, որ խմելու ջրագծի անցկացումն առաջին քայլն է լինելու Կավճուտ բնակավայրի սոցիալական խնդիրները լուծելու ճանապարհին, հաջորդը կլինի գյուղ տանող ասֆալտապատ ճանապարհը, հետո Կավճուտը կունենա այգի-պուրակ՝ որպես ժամանցի վայր:

«Մի խոսքով՝ 2024 թվականը Քաջարան համայնքում կլինի թավշուտյան տարի»,- այսպես ամփոփեց իր խոսքը համայնքապետը:

Աոկի Յուտական տպավորված էր այցից և ասաց, որ ուրախ են գյուղաբնակների կյանքը փոքր-ինչ թեթևացնելու համար:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40