Շուռնուխն ու Որոտանը քվեարկեցին հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»

21.06.2021 16:54
5233

Գորիս համայնքում, կարելի է ասել, վստահության քվեներ էին ստացել ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը:

Ամենաուշագրավը, սակայն, այն իրողությունն էր, որ համայնքի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի ընտրողների մեծ մասը քվեարկել են հօգուտ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության:

Այդ փաստը, որքանով տեսնում ենք, զարմանք է հարուցել քաղաքական գործիչներից եւ լրատվամիջոցներից շատերին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի դեպ, ամենաշատ ձայնն է ստացել Գորիս համայնքում՝ 7 088 (քվեարկությանը մասնակցած 13 496 ընտրողից, ընտրողների ընդհանուր թիվը՝ 23 548):

«Հայաստան» դաշինքի օգտին 2021թ. հունիսի 20-ին քվեարկեց 3 185 ընտրող:

Գորիսում նախապես ակնկալվում էր (հատկապես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործոնը հաշվի առնելով), որ համեմատաբար շատ հետեւորդներ կունենա «Պատիվ ունեմ» դաշինքը, որը, սակայն, ստացավ 856 քվե:

Հաջորդը՝ ըստ ստացած քվեների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 464 քվե:

Գորիսեցի ընտրողների մի մասն էլ վստահել է Ազատական կուսակցությանը (372 քվե), «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությանը (273 քվե), «Հանրապետություն» կուսակցությանը (220 քվե), «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը (205 քվե) եւ «Հայաստանի ազգային կոնգրես» կուսակցությանը (98 քվե):

 

 

 

 

 

 

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02