Դաստակերտ․ անորոշ ճակատագրով քաղաք Սյունիքում

29.04.2026 10:42
824

Դաստակերտ քաղաքը գտնվում է Սյունիքի մարզում՝ Երևանից 225 կմ հեռավորության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 15 կմ դեպի հարավ։ 1951 թվականին այստեղ բացվել է պղնձամոլիբդենային կոմբինատի համար հանքավայր, որն աշխատել է մինչև 1973 թվականը։ Դրանից հետո քաղաքում բացվել է բժշկական տեխնիկայի գործարան, որը գործել է մինչև 1992 թվականը։

Հայաստանի քաղաքներից ամենաէժան բնակարանները կարելի է գտնել Դաստակերտում։ Քաղաքում կա 84 բնակարան, ինչպես նաև 38 առանձնատուն, որոնց մեծ մասը գտնվում են անբարեկարգ վիճակում։ Բնակարնների միջին մակերեսը կազմում է 35.5 քառակուսի մետր։ Մեկ քառակուսի մետրի  միջին պաշտոնական գինը մոտ 8000 դրամ է, իսկ առանձնատների դեպքում՝ 11 600։ Ի համեմատություն մայրաքաղաք Երևանի, որտեղ մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է մոտ 460 000-465 000 դրամի սահմաններում, իսկ կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 890 000-900 000 դրամ։

Կարելի է ասել, որ մոտ 600 դոլարով կարելի է բնակարան ձեռք բերել քաղաքում։ Սակայն, չնայած այսքան մատչելի գնին, Դաստակերտում անշարժ գույքի վաճառք գրեթե չի իրականացվում։ Հիմնական պատճառներն են բնակչության սակավաթիվ լինելը, կոմունալ պայմանների ոչ ամբողջական առկայությունը, աշխատատեղեր չլինելը, որոնք էլ հանգեցրել են տարիների ընթացքում քաղաքի բնակչության կտրուկ նվազման։

Դաստակերտում գործում է մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է ընդամենը 6 աշակերտ։ Քաղաքում կա մշակույթի կենտրոն, որն այսօր չի գործում և գնալով ենթարկվում է քայքայման։

Քաղաքը հարմար է անասնապահության և ագրոտուրիզմի զարգացման համար։ Չնայած հիմնականում չկան պատմամշակութային հուշարձաններ (միայն քաղաքից 2 կմ հյուսիս՝ «Վարդապետ քար» կոչված ժայռաբեկորի վրա կա վիմագիր արձանագրություն), բայց այստեղ բնությունը տալիս է բոլոր հնարավոր պայմանները զբոսաշրջիկներին գրավելու համար։

 

Ադո Բադալյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02