Ռոման Խուդոլիյի շնորհավորանքը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հիմնադրման 70-ամյակի առթիվ

12.05.2023 10:09
3665

Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ

70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին, Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

Կոմբինատի հետ մեկտեղ զարգացավ մարզը` փոխվեցին ենթակառուցվածքները, կառուցվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ։

70 տարի անց անհնար է պատկերացնել տարածաշրջանն ու երկրի զարգացումն առանց կոմբինատի հսկայական ներդրման։

Այսօր հանրապետության արդյունաբերության դրոշակակիրը շարունակում է աշխատել ու զարգանալ, և հաջողությամբ ընդունելով բոլոր մարտահրավերները` վստահորեն զբաղեցնում է երկրի հարկատուների առաջին հորիզոնականը, աշխատանք է ապահովում տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, կատարում է կարևոր սոցիալական դեր պետության և հասարակության հարաճուն զարգացման գործում։

Անկեղծորեն ուրախ եմ, որ ճակատագիրն ինձ հնարավորություն է ընձեռել աշխատել Ձեզ հետ՝ ԶՊՄԿ-ի հրաշալի աշխատանքային թիմի հետ:

Հարգելի գործընկերներ

Մեզ շատ աշխատանք է սպասվում։

Առաջիկա տարիներին կոմբինատի զարգացման և արդիականացման ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է արտադրության ընդլայնմանը և արտադրողականության աճի ապահովմանը։

Այսօր ժամանակը կոմբինատի աշխատողներին և Հայաստանի ժողովրդին առաջադրում է կարևոր ռազմավարական խնդիրներ՝ ուղղված ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը։

Մենք պետք է լուծենք այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են արտադրության հանքահումքային բազայի ընդլայնումը, բարձր տեխնոլոգիական և պահանջված արտադրանքի ստացումը՝ բարձր հավելյալ արժեքով, արտադրության արտադրողականության և արդյունավետության բարձրացումը։

Վստահ եմ, որ կոմբինատի համերաշխ, արհեստավարժ թիմը, նրա աշխատողները, ովքեր ունեն հարուստ փորձ և հմտություններ, պատվով կկատարեն իրենց վերապահված ծրագրային առաջադրանքները։

Շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, սիրելի գործընկերներ, հարգելի քաջարանցիներ:

Սրտանց մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին բեղմնավոր աշխատանք, քաջ առողջություն և ընտանեկան երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն այս արգավանդ և արևոտ հողում:

Ռոման Խուդոլիյ

«Գեոպրոմայնինգ» ընկերության նախագահ,

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

 

***

Поздравление Романа Худолия по случаю 70-летия создания компании ЗАО «Зангезурский ММК»

Уважаемые коллеги и друзья, сотрудники комбината и жители этого прекрасного региона!

70 лет назад, в далеком 1952 году была заложена надежная основа для развития экономики Советской Республики Армения. Ваши соотечественники возводили гигант промышленной индустрии-Зангезурский медно-молибденовый комбинат, на долгие годы ставший основой промышленности и экономики страны и положительно повлиявший на развитие страны и жизнь многих поколений.

Вместе с комбинатом развивался и регион, менялась инфраструктура, строились образовательные, спортивные и медицинские учреждения.

Спустя 70 лет, невозможно представить регион и развитие страны без огромного вклада системообразующего предприятия.

Сегодня, флагман национальной индустрии продолжает работать и развиваться, успешно приняв все вызовы, уверенно занимает первую позицию налогоплательщика страны, обеспечивает работу для  десятков тысяч граждан, выполняет важнейшую социальную роль для государства и общества.

И я искренне рад, что судьба мне дает возможность работать с вами – прекрасным рабочим коллективом ЗММК:

Дорогие коллеги!

Нам предстоит выполнить большую работу.

В ближайшие годы в рамках стратегии развития и модернизации на комбинате планируется реализовать программу, направленную на увеличение объема производства и обеспечение роста производительности.

Само время ставит перед коллективом комбината, как и перед народом Армении, стратегически важные задачи, направленные на дальнейшее повышение конкурентоспособности национальной экономики. Нам предстоит решить такие чрезвычайно актуальные вопросы, как расширение минерально-сырьевой базы производства, производство высокотехнологичной и востребованной продукции с высокой добавленной стоимостью, увеличение производительности и эффективности производства.

Уверен, что сплоченный, высокопрофессиональный коллектив комбината, его труженики, обладающие богатым опытом и мастерством, с честью справятся с выполнением этих программных задач.

С юбилеем, уважаемые коллеги!

Искренне желаю Вам, Вашим семьям, друзьям и коллегам плодотворной работы, крепкого здоровья и семейного счастья, мира и процветания этой благодатной и богатой солнечной земле.

 

Роман Худолий

Президент ООО «Геопромайнинг»

Генеральный директор « Зангезурской ММК» ЗАО

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21