Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին

03.05.2024 10:14
1194

44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս հրամանատարությունից խնդրեցի եւ պահանջեցի հավելյալ ուժեր եւ միջոցներ հատկացնեն զորամասն արտաքին աշխարհին կապող Թաթառ գետի վրա տեղակայված երկու երկաթբետոնե կամուրջները պաշտպանելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց  Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ):

Նա որոշ մանրամասներ պատմեց պատերազմից. «Երրորդ օրը ԵԿՄ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդից մեկ հատուկ նշանակության վաշտ՝ մոտ 100-հոգանոց, տեղակայվեցին Վահե-1 եւ Վահե-2 կամուրջների պաշտպանության համար: Երբ պատերազմի 7-րդ օրը հարեւան զորամասը հակառակորդն ամբողջությամբ գրավեց Մատաղիս  բնակավայրը եւս, ես իջա, որ տեղում իրավիճակը հասկանամ զորամասի աջ թեւում, որպեսզի հանկարծ շրջափակման մեջ չհայտնվենք: Ես «Վահե-1» անցակետում, որտեղ տեղակայված էր վաշտից մի խումբ, այդ թվում Արմանը Պետրոսյան, երջանկահիշատակ Մենուա Հովհաննիսյանը, որ նահատակվեց եւ հետո արժանացավ Արցախի հերոսի կոչման,  խնդիր առաջադրեցի, որպեսզի խմբի տղաներից հարձակողական գործողությունների համար տղաներ առանձնացնեն:

Ինքն ու Մենուան իրենց համաձայնությունը տվեցին եւ հայտնեցին, որ պետք է համագործակցեն վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանի հետ եւ պատասխանը երեկոյան կփոխանցեն: Դա ամսի 2-ի ժամը 5-ն էր, երբ Մատաղիսի զորամասն ամբողջությամբ անծանոթ ճանապարհով  հետ էր նահանջում դեպի նոր տեղակայման վայր: Հաշվի առնելով, որ իրենց զորամասին ծանոթ ճանապարհը՝ Մատաղիսից դեպի Մարտակերտ հակառակորդն արդեն վերցրել էր ուղիղ նշանառության տակ, հրթիռահրետանակոծում էր տանկերով, լեռնային, անտառային այլընտրանքային ճանապարհով էր զորքը հետ քաշվում եւ մեծ էր այդ վաշտի տղաների գործունեությունը, որոնք կազմակերպեցին Մատաղիսի զորամասի հետ նահանջը, որովհետեւ անծանոթ տեղամասում թե սպայական կազմը, թե կամավորները, մոլորվել եւ լճի մի ափով էր գալիս, մի մասը՝ մյուս կողմով: Տղաները առաջանում էին խմբերով ուղեկցում:

Ամսի 2-ին պայթեցվեցին այդ երկու կամուրջները, որ հակառակորդն առաջխաղացում չունենա այդ երկու ուղղությամբ, բայց պայթեցումից հետո 7-րդ, 8-րդ օրը անտառներում մոլորված Մատաղիսի զորամասից զինծառայողներ էին դեպի մեր զորամաս գալիս:

Ամսի 3–ին, երբ կամուրջները պայթեցված էին, անձնակազմի խնդիր ունեինք, ես խնդրեցի վաշտի հրամանատարին, որ վաշտը տեղակայենք առաջնագծին մոտ բնագծում՝ հակառակորդի հետագա գործողությունները զսպելու եւ պաշտպանությունն ամուր կազմակերպելու համար: Վաշտի 100 հոգուց 35 հոգին համաձայնեցին, մասնակցեցին եւ պաշտպանողական, եւ հաձակողական գործողություններին: Հարձակվողական գործողություններից մեկի ժամանակ 4 հոգու հետ միասին նահատակվեց նաեւ Մենուան՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

Մինչեւ հոկտեմբերի 24-ը Արմանը խմբի տղաների հետ միասին իմ հանձնարարությամբ ցանկացած կետում, երբ իրավիճակը լարվում էր, ես վստահ էի, որ Արմանի գլխավորությամբ խնդիրները պատվով են իրականացնում:

Ամսի 24-ին հարավ-արեւմտյան ուղղությամբ հակառակորդն առաջնագիծը ճեղքել եւ առաջանում էր դեպի Շուշի, առաջապահ ստորաբաժանումները արդեն գտնվում էին Ավետարանոց բնակավայրում, իսկ այդտեղից դեպի Շուշի ընդամենը օդով 15 կմ է: Վերադաս հրամանատարության կողմից մենք խնդիր ստացանք, որ մեկ վաշտ ուղարկենք Շուշի-Սղնախ ուղղություն: Վաշտի հրամանատար Հայկ Մանուկյանը իր պատրաստակամությունը հայտնեց եւ 13 հոգանոց խմբով մեկնելու նշված ուղղություն: Արմանը եւս այդ խմբի կազմում մեկնեց: Մինչեւ նոյեմբերի 10-ը, եռակողմ խայտառակ այդ հայտարարության օրը Արմանը գտնվում էր նշված բնագծում տարբեր ստորաբաժանումների հետ: Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին:

Պատերազմից հետո Արմանը մնաց Արցախում, ծառայեց մեկ այլ կառույցում, իր փորձն ու գիտելիքները փոխանցելու նշված ստորաբաժանման անձնակազմին: Պատերազմից հետո նա պարբերաբար այցելու էր մեզ, բարեկամական կապ էր ստեղծվել իմ ու իրենց միջեւ: Համարձակ էր, վստահ, իսկ դա միշտ պետք է զինվորականի առաջին ուղեկիցը լինի»:

«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08