Սյունիքի մարզը որքանով կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, նույնքանով էլ՝ Իրանի համար. Իրանագետը՝ Իրանի ԱԳՆ-ի տարածաշրջանային այցի մասին

22.01.2021 23:28
3592

Օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատրաստվում է արտասահմանյան մեծ շրջագայություն կատարել:

«Ես պլանավորում եմ մեկնել Կովկաս և Ռուսաստան: Սովորաբար չեմ հայտարարում, բայց կարծում եմ, որ որոշվել են դեպի Ադրբեջանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան ուղևորությունների ամսաթվերը»,- Իրանի արտգործնախարարի խոսքերն էր մեջբերել լրատվականը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս այցին՝ նշեց, որ այն նախևառաջ միտված է Արցախյան պատերազմի ավարտից հետո իրավիճակին ծանոթանալուն, հասկանալու, թե ինչպիսի հավակնություններ ունեն կողմերը, ինչպիսի ծրագրեր են տեսնում տարածաշրջանային համատեքստում.

«Առաջին ոլորտը, բնականաբար, վերաբերելու է անվտանգությանը. իրանցիներն առաջնահերթություն են համարում անվտանգային ոլորտը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Մերձարաքսյան գոտում ահաբեկիչների խնդրին (գիտեք՝ Արցախի օկուպացված այդ տարածքներում ադրբեջանական կողմը ոչ հերքում, ոչ հաստատում է ահաբեկիչների առկայությունը): Կարծում եմ՝ սա լինելու է առաջնային տարածաշրջանային այցի համատեքստում, նաև ռուսական կողմի հետ քննարկումներում»:

Հայաստան այցի պարագայում, ըստ իրանագետի, այցի օրակարգը վերաբերելու է Հայաստան-Իրան երկկողմ քաղաքական, տնտեսական հարաբերություններին: Իսկ թե որքանով այդ այցն արդյունավետ կլինի, ըստ նրա, կախված է կողմերի ցանկությունից և վճռականությունից. «Որոշակի ուղղություններ են փոխվել, և իրանցիները նախ կցանկանային ծանոթանալ այդ իրողություններին, ապա՝ Հայաստանի հետ որոշակի գործընթացներ ծավալել՝ հատկապես Հայաստան-Իրան սահմանի առումով: Խոսքը վերաբերում է թե՛ քաղաքական տիրույթին, թե՛ անվտանգային տիրույթին, թե՛ նաև տնտեսական հարաբերություններին, որովհետև Սյունիքի մարզը, որքանով որ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, նույնքանով էլ՝ Իրանի համար, քանի որ այդտեղով է անցնում Հայաստան-Իրան սահմանը, իսկ այդ սահմանն այժմ շատ ավելի կարևոր է, քան նախկինում էր»:

Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրի և այդ հարցում իրանական կողմի վերաբերմունքի մասին՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ «ապաշրջափակումն» այցի քննարկման հաջորդ թեման է լինելու, և, որ իրանցիներն անհանգստացած են միջանցքի գոյությամբ.

«Նրանք կողմ են ապաշրջափակմանը, բայց դեմ են որևէ միջանցքի գոյությանը՝ հատկապես, որ այդ «միջանցքը» կարող է լինել Իրանի սահմանի անմիջական մոտակայքում, Հայաստանի տարածքով:

Իրանի հյուսիսային հատվածը պանթյուրքական հավակնությունների տիրույթում է: Այդ հավակնությունները նաև բարձրաձայնվեցին Բաքվի տխրահռչակ զորահանդեսի ընթացքում Էրդողանի կողմից, ինչին հետևեց իրանական կոշտ արձագանքը: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, իրանցիները զգալի անհանգստություններ ունեն՝ կապված տարբեր խնդիրների հետ:

Իսկ ապաշրջափակման համատեքստում տնտեսական ու քաղաքական իմաստներով Իրանն ունի թե՛ շահութաբեր կողմեր, թե՛ հնարավոր կորուստներ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կապն այս պահին էլ իրականացվում է Իրանի տարածքում, իսկ եթե սկսի գործել այդ ապաշրջափակման ծրագիրը, իրանցիները կկորցնեն ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ազդեցության այդ լծակը:

Ցավոք սրտի, որևէ մեկը չի կարող ասել՝ արդյո՞ք ներկա իշխանությունների կառավարման պայմաններում այդ լծակը մենք ձեռք կբերենք, թե՞ ձեռք չենք բերի, կարծում եմ՝ երկրորդն ավելի հավանական է»:

Մեր զրուցակիցն ընդհանուր առմամբ դրական է գնահատում այցի հանգամանքը նաև Հայաստան՝ հիշեցնելով. «Որոշ ժամանակ առաջ տեղեկություն տարածվեց, որ Զարիֆն այցելելու է միայն Բաքու և Մոսկվա: Հետո, իհարկե, այդ այցը չեղարկվեց, իսկ այժմ փաստացիորեն տեղի է ունենում տարածաշրջանային այց, նաև՝ Ռուսաստան այց»:

Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմն ինչ-ինչ աշխատանքներ է տարել, որ Զարիֆի այցի աշխարհագրությունը փոխվել է, նա պատասխանեց. «Անկեղծ ասած, ես այդքան լավատես չեմ, որ մեր կողմից են այդ աշխատանքները տարվել: Կարծում եմ՝ իրանական կողմում, անկախ ներկայիս իշխանություններից, գնահատում են Հայաստանը՝ որպես պետականություն, և հայերիս. խնդիրը չի վերաբերում իշխանությունների աշխատանքին»:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08