Քննարկում ԱԳՆ–ում՝ Հայաստան–Թուրքիա երկրորդ հանդիպումից առաջ

17.02.2022 19:02
2902

Հայաստան–Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպումից առաջ Հայաստանի արտգործնախարարությունում որոշել են լսել մասնագիտական կարծիքներ։ Գիտական ու փորձագիտական հանրույթի 5 ներկայացուցիչ էր հրավիրվել նախօրեին արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպմանը։  Պաշտոնական հաղորդագրությունը փակագծեր չի բացում, բայց ներկայացված լուսանկարները փաստում են՝ հանդիպմանը մասնակցել են Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը և  փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։

Շատերի համար անակնկալ էր այդ հանդիպմանը տեսնել հատկապես Աշոտ Մելքոնյանին։ Որպես պատմաբան՝ հայ–թուրքական հարաբերությունների հարցում նա ունի մի շարք սկզբունքային մոտեցումներ։ Ասում է՝ ԱԳՆ–ում քննարկմանը մասնակցել է՝ իր տեսակետերը հնչեցնելու համար․

«Համենայնդեպս, այդ հանդիպումն ինձ համար ընդունելի էր այնքանով, որ կարծիքները լսվեցին, որքան էլ դրանք կարող էին թվալ անհաճո։ Ես հասկացա, որ ի գիտություն ընդունվեց, և շնորհակալությամբ մենք բաժանվեցինք։ Հիմա, եթե պաշտոնյան գնում է, հանդիպում է թուրքերի հետ, ամբողջ հասարակությունը, այդ թվում նաև արմատական ընդդիմությունն ասում են, որ այո, պետք է թուրքերի հետ հանդիպեն, մենք իշխանությունների հետ չպե՞տք է այս զգայուն խնդրի շուրջ փորձենք գալ ընդհանուր հայտարարի ի շահ մեր ժողովդի։ Իհարկե, այո»։

Բայց անգամ այս ձևաչափն է Մելքոնյանը քիչ համարում։ Կարծում է, որ իշխանությունը պետք է ավելի բաց խոսի հասարակության հետ և հայ–թուրքական այս գործընթացը պետք է քննարկել մասնագիտական առավել լայն շրջանակի հետ՝ հոգեբաններից մինչև տնտեսագետներ։ Հատուկ ընդգծում է Հայաստանի համար «կարմիր գծեր» սահմանելու անհրաժեշտությունը։

«Իրենց հավաստմամբ, առանձնապես որևէ լուրջ խնդիր չի քննարկվել, և նախապայմանների առումով դեռ Թուրքական կողմից որևէ ազդակ չկա։ Թեպետ իրենք էլ մտավախություն ունեն, որ մի փուլում դա կարող է օրակարգ մտնել և հարցը տանել փակուղի»։  

Ռուբինյան–Քըլըչ առաջին հանդիպումից շատ մանրամասներ հայտնի չեն։ Հանրությունը տեսավ միայն Ռուսաստանի ԱԳՆ–ի շենքին մոտեցող մեքենաների շարասյուներն ու ծանոթացավ պաշտոնական հաղորդագրությանը։ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները նշել են՝ կողմերը պատրաստ են առանց նախապայմանների շարունակել հանդիպումները։ Արդեն Հայաստանի խորհրդարանում Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին պարզաբանել էր՝ առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, առայժմ քննարկվել են կազմակերպչական հարցեր․   

«Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից։ Հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային բանակցությունների, այսինքն՝ սուբստանտիվ բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, և դա առաջին հերթին սահմանի բացումն է և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այսինքն, առանց նախապայմանների, նշանակում է առանց նախապայմանների»։

Գործող իշխանությունը միակը չէ, որ ձգտում է այս նպատակներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հիշեցրել է՝ անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարները փորձել են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ սկսած հայ–թուրքական քննարկումները քննադատող նախկին նախագահներից։ Ռոբերտ Քոչարյանը գործընթացը սխալ է համարում, բայց հաստատում է․

«Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը իրականում ես երբեք դեմ չեմ եղել։ բայց այդ հարաբերությունների հաստատումը ունի իր բնականոն ընթացակարգը։ Այն ձևաչափը, որը այսօր ես տեսնում եմ, ոչ թե մենք բանակցում ենք Թուրքիայի հետ, մենք բանակցում ենք Թուրքիա–Ադրբեջան միավորի հետ, օրակարգը ձևավորում է Ադրբեջանը, հնչեցվելու է Թուրքիայի կողմից։ Սա լավ տեղ մեզ չի տանելու։ Այդ սահմանի բացումից իրենք շատ ավելի շատ են շահելու, քան մենք, ես այստեղ որևէ կասկած չունեմ։ Սա նշանակում է՝ սահմանը բացելու համար մենք չպետք է խնդրողի դերում լինենք։ Պետք է ասենք, որ բնական է, որ երկու երկրների սահմանը պետք է բաց լինի։ Ուրեմն, անբնականն ի՞նչն է․ այն, որ Թուրքիայի «Բայրաքթարները» ընդամենը մեկ տարի առաջ սպանում էին մեր զինվորներին։ Ես համոզված եմ, որ այդ «Բայրաքթարի» օպերատորը ադրբեջանցի չէր, թուրքերն էին։ Ուրեմն, մենք այստեղ այս գործոնն էլ պետք է մեջտեղ բերենք։ Շատ ավելի բազմաշերտ է դառնում այս հարցը»։

Մինչ Հայաստանի ներսում փորձում են հասկանալ՝ ինչպես առաջ գնալ սպասվող  հանդիպումներում, միջազգային հանրությունը, մասնավորապես, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հեռախոսազրույցներում պարտադիր շոշափում են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Վերջին այդպիսի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկու օր առաջ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև։

Հայաստան–Թուրքիա հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումից առաջ արժե անդրադառնա նաև Թուրքիայից եկող ազդակներին։ Թուրքական լրատվամիջոցները մի քանի անգամ գրել են, որ Թուրքիայում ցանկություն կա հայ–թուրքական հանդիպումները կազմկերպել ոչ թե երրորդ երկրում, այլ հենց Երևանում կամ Անկարայում։ Կարծիքը ներկայացվում էր մինչև հանդիպման վայրն ու ժամանակը ճշտելը։ Ով կազմակերպեց հանդիպումը՝ պարզ չէ, բայց այդ կարծիքը հաշվի չի առնվել։ Ռուբինյան–Քըլըչ հանդիպումը կկայանա փետրվարի 24–ին, կրկին երրորդ երկրում։ Այս անգամ ընտրվել է Ավստիրայի մայրաքաղաքը։

Հանդիպմանը պատրաստվում են նաև Թուրքիայում։ Այնտեղ, նախօրեին, կառավարության նիստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն անդրադարձող հարց է եղել։ Այս փաստը դրական է գնահատել Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը՝ գործընթացը համարելով «հիանալի» զարգացում:

hy.armradio.am

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

17.06.2026 23:21

Ադրբեջանին չի բավարարում գործող իրավիճակը, քանի որ Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն և չի կարող արագ փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը. Դավիթ Անանյան

17.06.2026 21:20

Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը

17.06.2026 18:58

ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters

17.06.2026 16:48

ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից

17.06.2026 16:18

Հայաստանում այսօր նշվում է Հայրերի օրը

17.06.2026 15:37

Ալիևն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ը

17.06.2026 15:35

«Զանգեզուրի միջանցքը» կբարձրացնի Միջին միջանցքի արդյունավետությունը. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար

17.06.2026 15:27

«ՔՊ» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել նոր նախագիծ, որը վերաբերվում է համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունքին.

17.06.2026 15:16

70-ից կդառնան 64. Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքները կմիավորվեն

17.06.2026 15:13

էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. 3 հոգու տեղափոխել են Երևան

17.06.2026 14:55

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունը

17.06.2026 14:53