Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի շրջանակում

05.12.2022 11:52
3950

2022-ին լրացավ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Այդ հոբելյանին էր նվիրված Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կազմակերպված ֆոտոցուցահանդեսը և համերգը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի  վարչության պետ Իգոր Մասլովը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Համերգային ծրագրով հանդես եկան Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն) և Իրիկո Ինոուեն (երգեհոն): Ռուս և ճապոնացի  վիրտուոզ կատարողները երաժշտական մի անկրկնելի երեկո պարգևեցին հանդիսականին: Իսկ երկացանկում հանրաճանաչ կոմպոզիտորների ստեղծագործություններ էին՝ Յոհան Սեբաստիան Բախ, Աստոր Պիացոլլա, Ալեքսանդր Սպենդիարով, Միքայել Թարիվերդիև, Առնո Բաբաջանյան և այլն:

«Ինձ շատ դուր եկավ դահլիճի ակուստիկան, այստեղ հանդիսականի անկեղծությունը և անմիջականությունը տեսա: Ինձ համար շատ կարևոր է, որ հանդիսականի սիրտը գերեմ, իսկ հանդիսականը՝ իմ: Բարձրակարգ երաժշտությունը հենց այդ առաքելությունն ունի՝ սրտից սիրտ անցնել: Ճապոնուհու հետ մեր ծրագիրը ներկայացրինք այստեղ, և ուրախ ենք, որ հանդիսականը շատ ջերմ ընդունեց մեր կատարումները: Երկուսիս երախտագիտությունն եմ հայտնում դահլիճում ներկա գտնվողներին»,- համերգի ավարտից հետո «Սյունյաց երկրին» տպավորությունները ներկայացրեց Վերոնիկա Կոժուխարովան:

Դեկտեմբերի 4-ին օրը սկսվեց Կապանի մշակույթի թանգարանում: Նախ հյուրերը ծանոթացան գեղանկարներին, հետո տեղի ունեցավ «Մոսկվան ոչ միայն քաղաք է» լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Թանգարանի՝ ցուցահանդեսին հատկացված հարկաբաժինը երիզող ժապավենը կտրեցին Իգոր Մասլովը և Գևորգ Փարսյանը: Հաջորդ հանգրվանը Կապանի մշակույթի կենտրոնն էր, որտեղ տարածք է հատկացված ռուսական կենտրոն հիմնադրելու համար: Հյուրերը ծանոթացան իրականացվող շիննորոգման աշխատանքներին, այնուհետև եղան Կապանի «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի  էլեկտրոնային գրադարանում, ծանոթացան պայմաններին, պատանի ընթերցողները հանդես եկան ասմունքով: Ի դեպ, Մոսկվայի կառավարությունը գրադարանին գրքեր էր նվիրել:

Վերջին կանգառը Հունան Ավետիսյան փողոցում  «Ռուսական գրքի տուն»-ն էր, որ վերջերս է ավարտուն տեսք ստացել:

 

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21