Մեծարվում է… ազգային ուտեստը

14.11.2022 12:10
4022

Այս անգամ 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Շիկահողն էր Կապան համայնքում երրորդ անգամ կազմակերպված կորկոտի փառատոնի անցկացման վայրը: Մարզկենտրոնի յուրաքանչյուր մանկապարտեզի (նաև գյուղական բնակավայրերի) մեկ տաղավար էր հատկացվել, և դրա տերերը ձգտել էին ճաշակով ձևավորել, ցուցադրել, այնուհետև հյուրասիրել աշնանային բարիքներ և ազգային ուտեստներ: Իսկ Կապանի մշակույթի կենտրոնի պարային կոլեկտիվներն ու երաժիշտ կատարողներն իրենց ելույթներով տոնական միջավայր էին ստեղծել:

Կեսօրին մոտ սկսվեց ազգային ճաշատեսակի մեծարման արարողությունը: Գյուղ այցելած կապանցիներին, մոտակա գյուղերի բնակիչներին, հյուրերին օրհնանքի խոսքեր հղեց Կապանի հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ միջոցառումը  միասնականության և համերաշխության տոն է՝ միտված ցույց տալու, որ գյուղացին իր հոգսերի հետ միայնակ չէ: Եվ Տերունական աղոթքով սկսվեց փառատոնը: Ներկաներին ողջերթի խոսքերով դիմեց Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը, ով միջոցառումը կարևորեց բարոյահոգեբանական տեսանկյունից, ընդգծեց, որ փառատոնը մի հնարավորություն է ապացուցելու, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները ոչ միայն ընկճված չեն, այլև կանգնած են իրենց հողին ավելի ամուր, քան երբևէ և հավելեց. «Այսօր մենք այստեղ ենք գյուղի առօրյան փոքր-ինչ աշխուժացնելու և բովանդակալից դարձնելու համար»:

Հայտարարվեց լավագույն տաղավարի մրցույթ. յուրաքանչյուրը կարող էր մասնակցել քվեարկությանը՝ հատուկ արկղի մեջ գցելով իր նախընտրած տաղավարի անունը: Ներկայացվեց օրվա գլխավոր հերոսներին՝ կորկոտ  պատրաստողներին  և նույնպես մրցույթ հայտարարվեց, թե ով է ամենահամեղ ազգային այդ ճաշատեսակը պատրաստող վարպետը: Նրան ի հայտ բերելու համար ստեղծվեց հանձնախումբ: Հուշանվերներ հանձնվեցին օրվա հերոսներին՝ կորկոտ պատրաստողներին՝ Համլետ Պատվականյան, Հովիկ Հարությունյան, Կարեն Օհանջանյան, Արմենակ Պողոսյան, Թադևոս Ավագյան, Սամվել Սաֆարյան, Մաքսիմ Պետրոսյան, Վահրամ Մնացականյան, Գրիգոր Օհանջանյան, Արամայիս Ստեփանյան, Արամ Պողոսյան, Արամայիս Փարամազյան, Գրիշա Աղաթելյան, Սուրեն Հայրապետյան:

Մինչ ժյուրին ամփոփում էր արդյունքները, փառատոնի մասնակիցները վայելում էին աստվածային կերակուրը, շփվում միմյանց հետ: Երևում էր՝ շատերը երկար ժամանակ իրար չէին տեսել: Իսկ մթնոլորտն իրոք որ տոնական էր: Մի այլ հատվածում անցկացվում են մարզական մրցումներ՝ պարանի ձգում, բազկամարտ, կշռաքարերի բարձրացում. աչքի ընկածները պարգևատրվում են հավաստագրերով ու մեդալներով:

Հասնում է արդյունքների ամփոփման ժամը. լավագույն խոհարար է ճանաչվում «Խուստուփ» թոնրատան խոհարար Արամայիս Փամրազյանը, իսկ «Լավագույն տաղավար» անվանակարգում՝ թիվ 4 ՆՈՒՀ-ի տաղավարը:

Իսկ ամենավերջում տանտիրոջ իրավունքով Շիկահողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը երախտագիտության խոսք է ուղղում  ներկաներին և համոզմունք հայտնում, որ նույնպիսի համերաշխությամբ, եթե անհրաժեշտություն ծագի, նրանք կմասնակցեն սահմանների պաշտպանությանը:

Վահրամ Օրբելյան

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17