Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում

23.11.2026 14:12
58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Factor TV-ն շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել գործող Սահմանադրությամբ ամրագրված դրույթների համեմատ առաջարկվող փոփոխությունները։ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծով վերանայվել է Զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու կարգը։

Եթե գործող Սահմանադրությամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը զինված ուժերի կիրառման որոշում կայացնում է պաշտպանության նախարարի առաջարկությամբ, ապա նոր նախագծով այդ պայմանը հանվել է։ Գործող Սահմանադրությամբ սահմանված է․ «Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են:

Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին»։

Առաջարկվող նախագծով, սակայն, վարչապետի՝ զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու իրավասությունը վերաշարադրվել է։ Նոր կարգավորմամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում այդ որոշումը կայացնում է վարչապետը՝ բացառությամբ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքերի։ Այս դրույթում, մասնավորապես, դուրս է եկել պաշտպանության նախարարի առաջարկության պարտադիր պայմանը։

«Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է վարչապետը, բացառությամբ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքերի»,- նշված է առաջարկվող Սահմանադրության տեքստում։

Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ վարչապետը անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու համար այլևս Սահմանադրությամբ սահմանված կարգով պաշտպանության նախարարի առաջարկության կարիք չի ունենա։ Միաժամանակ, նոր նախագծով նախատեսվում է նաև Կառավարության վերահսկողության մեխանիզմ։

Վարչապետը զինված ուժերի կիրառման մասին որոշման վերաբերյալ անհապաղ տեղեկացնում է Կառավարության անդամներին, իսկ Կառավարությունն իրավասու է վերացնել այդ որոշումը կամ չեղյալ հայտարարել դրանով նախատեսված միջոցառումների իրականացումը։ Եթե Կառավարությունը չի ընդունում վարչապետի որոշումը վերացնելու կամ նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին որոշում, ապա հայտարարում է ռազմական կամ արտակարգ դրություն, որից հետո գործում են Սահմանադրության 47-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։ Իսկ այդ հոդվածը վերաբերում է «Ռազմական կամ արտակարգ դրությանը»։


© factor.am

Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի երեք հիմնական սյուներն են՝ քարոզչական, քաղաքական, ընտրական և վարչական. Հովհաննիսյան

23.11.2026 14:18

Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը

23.11.2026 14:15

Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում

23.11.2026 14:12

Սա իմ Սահմանադրությունը չէ. ի բնե մերժման ենթակա է, սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

23.11.2026 12:46

Մեկ տարվա բնակություն Հայաստանում․ ընտրելու իրավունքի նոր պայմանը՝ Սահմանադրության նախագծում

23.11.2026 12:19

93 տարեկանում երկրային կյանքին հրաժեշտ է տվել Գրիգորի Գաբրիելյանցը

23.11.2026 12:04

Ինքնաժխտումի ամենակարճ ճանապարհը․ նախընտրական Կապանում ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է առերեսվել իրականությանը

23.11.2026 11:52

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը

23.11.2026 10:25

Վարչապետի ուղերձը նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով

23.11.2026 10:24

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14