Կառավարությունը ևս 6,8 տոկոսի բաժնետոմսեր ստացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

25.08.2022 10:42
1053

Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից ևս 6.8 տոկոս նվիրատվություն կստանա։ Նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը։ «ԱՄՓ հոլդինգ»-ից կառավարությանն անցած բաժնետոմսերը կկառավարվեն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կողմից, որը մինչ այս կառավարում էր ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասը՝ 15 տոկոսի չափով։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 24-ի նիստում, հարցը զեկուցում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը։

«ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետեր ընկերությունը «Սթար դասթ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը և Գուրգեն Ամբարյանը։ Ընդհանուր առմամբ, «ԱՄՓ հոլդինգ»-ին էր պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 12.5 տոկոսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարեց՝ «ԱՄՓ հոլդինգ»-ի կողմից կատարած նվիրատվությունը եղել է դեռ մարտի 24-ին ու այդ որոշումը գաղտնի են ընդունել՝ կոմերցիոն խնդիրներով պայմանավորված։ Դեռ մարտի 1-ին ՊԵԿ-ը հայտնել էր, որ ԶՊՄԿ նախկին տնօրենի կողմից ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում վերականգնվել է 15 միլիարդ դրամի պատճառված վնաս։

«ՀՀ կառավարությունն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում 21,8 տոկոս բաժնեմաս, ինչը կարևոր իրադարձություն է։ Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ ես հանդես եմ եկել նախընտրական խոստմամբ ու այս մի նախընտրական խոստումը ի կատար է ածված»,-ասաց Փաշինյանը։

https://www.civilnet.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40