Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատանը հասցված ռուսական հարվածը․ Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

14.11.2025 23:12
653

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Զելենսկին հայտնել է X-ի իր միկրոբլոգում:

«Ես շնորհակալ եմ նրա աջակցության և մեր ժողովրդին ուղղված ցավակցությունների համար: Անցած գիշեր ռուսները հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, այդ թվում՝ բալիստիկ, օգտագործել են ուկրաինացիների դեմ: Ցավոք, կան ավերածություններ և վնասներ, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանատան: Նախագահ Ալիևը դատապարտել է այս հարվածը և ընդգծել, որ առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանի հետ կապված այլ վայրեր»,- նշել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ քննարկել են երկկողմ հարաբերությունները և  գործընկերության զարգացումը: Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Զելենսկին է զանգահարել Ալիևին։ Նշվում է, որ Զելենսկին դատապարտել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վարչական շենքի վրա Ռուսաստանի կողմից իրականացված կրկնակի հրթիռային հարձակումը և խորը մտահոգություն հայտնել միջադեպի կապակցությամբ։ Իր հերթին, Ալիևը դատապարտել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա վերջին հրթիռային հարձակումը և ընդգծել, որ դիվանագիտական ​​առաքելությունների վրա նման հարձակումներն անընդունելի են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն։ Ավեի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ «Իսկանդեր» հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատան շենքին։ Այն լուրջ վնասներ է կրել։ 

factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40