Արթուր Դավթյանը դատախազության շենքի դիմաց հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներին

24.12.2018 16:01
1178

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիների հետ, ովքեր ակցիա են անցկացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց: Արթուր Դավթյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ ստացել են դատական ակտը, համաձայն չեն այդ դատական ակտի հետ: «Մենք մեր հիմնավորումներով պատրաստում ենք համապատասխան բողոքը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այսօր այդ բողոքը մուտք լինի վերաքննիչ դատարան: Սա մեր հավաստիացումն է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Հարցին, թե դատարանը քա՞նի օրվա ընթացքում է քննելու դատախազության ներկայացրած բողոքը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց.  «Դա օրենքն է կարգավորում, օրենքն ասում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումը իրականացնում է նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում: Այսինքն՝ որ պահին նյութերը կստանա Վերաքննիչ դատարանը, երեք օրվա ընթացքում կնշանակվի նիստ և այդ նիստի ընթացքում կստուգվի Առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը»:

Արթուր Դավթյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարանը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կապել է հիվանդությունների հետ. «Դատարանը տեսել է կալանքի հիմքեր, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք: Մենք գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որոնք անհամատեղելի են կալանքի հետ»,- ասաց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների՝ կալանքի հետ համատեղելիությունը ստուգելու համար փորձաքննություն է  նշանակված, որի պատասխանները դեռ չկան:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ իրենք կարծում են, որ Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, ինչի համար էլ Վերաքննիչ բողոք են ներկայացնում:  Ամբողջ ծավալով քննություն է ընթանում, գործը շատ բազմածավալ է, շատ մեծ քանակությամբ քննչական դատավարական գործողություններ են իրականացվում, նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ»,- մանրամասնեց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ բողոքի գործողությունները չեն դադարեցնում. որոշում  կայացվեց բողոքի ակցիան շարունակել Վերաքննիչ դատարանի շենքի մոտ: 

armenpress.am

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22