Հաջիևը հնարավոր չի համարում Ալիևի մասնակցությունը Երևանում գագաթնաժողովին

01.11.2025 20:51
585

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում Իլհամ Ալիևի այցը Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Նա լրագրողներին ասել է, որ չի կարծում, թե ներկա պայմաններում Ադրբեջանի մասնակցությունն այդ միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի:

Հիքմեթ Հաջիևը միևնույն ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական հրավեր-նամակ Ալիևին դեռ չի ստացվել:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել են Երևան՝ հաջորդ տարվա գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, որ Երևանն ակնկալում երկու երկրների ղեկավարների մասնակցությունը:

azatutyun.am

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22

«Հայ գերիներն Ադրբեջանի պետական պատանդներն են»,- Երևանում «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովին հայտարարեց Հիլդա Չոբոյանը

16.10.2026 17:20

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. Լիխաչով

16.10.2026 17:17

Իսլամական Հանրապետության՝ Կապանում գլխավոր հյուպատոսի ուղերձը Սյունիքի մարզի պաշտոնյաներին և բնակչությանը

16.10.2026 15:49

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հանդիպումը․ ինչ են քննարկել

16.10.2026 15:22

Հայաստանը ոսկու, պղնձի և կրիտիկական միներալների ուսումնասիրման ներուժ ունի․ Հայկ Ալոյան

16.10.2026 15:18

Խնձորեսկ․  արմատներով հզոր, մշակույթով անսասան․  «1000 ՎԱՀԱՆ»-ը Խնձորեսկում

16.10.2026 15:09

Մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ գործընկերներին. Արաղչին՝ TRIPP-ի մասին

16.10.2026 14:34

Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան

16.10.2026 14:15