Բանաստեղծ, արձակագիր Արկադի Ծատուրյանն այսօր կդառնար 85 տարեկան

07.02.2022 08:03
4013

Արկադի Ծատուրյանը մեզանից հեռացավ 2021 թ. օգոստոսի 8-ին:

Հեռացավ, բայց համոզված ենք՝ նրա անունը մնալու է Սյունյաց աշխարհի հոգեւոր-մշակութային տարեգրության մեջ:

Դեռեւ 2014-ի սեպտեմբերի 20-ին «Սյունյաց երկիրը» հատուկ համար նվիրեց Արկադի Ծատուրյանի անցած ճանապարհին  ու նրա գրական ժառանգությանը:

Դա, ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, լրագրային մի թողարկում էր, որը յուրօրինակ հանրագիտարան դարձավ նրա կյանքի ու գործունեության մասին:

Արկադի Ծատուրյանը գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, հավաքել ժողովրդական բանահյուսության նշխարներ, տեւական ժամանակ գլխավորել Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը, շարունակել Սուրեն Այվազյանի, Գարեգին Սեւունցի գրական ավանդույթները:

Նրա գրական ժառանգության մեջ ուշագրավ տեղ է զբաղեցնում հատկապես՝ 1990-ականների Արցախյան հերոսամարտի թեմատիկան, որի նշանակությունը չափազանց մեծ է մեր օրերում, երբ Հայոց Արցախն անդամահատվել է եւ անորոշության մեջ հայտնվել, երբ մեր հայրենի Սյունիքի շուրջ ռազմաքաղաքական ու բարոյական նոր մթնոլորտ է…

Իսկ երբ 2021-ի ապրիլ-մայիսին պատրաստում էինք «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի հերթական համարը՝ նվիրված Սյունիքի մերօրյա գրական աշխարհին, Արկադի Ծատուրյանը խմբագրությանն ուղարկեց իր պատմվածքներից մեկը՝ «Անտառային հեքիաթ», ինչպես եւ ժողովրդական խաղիկների մի փունջ՝ իր կողմից հավաքած ու մշակած, որոնք էլ տեղ գտան պարբերականի նշված համարում:

Դա մեր վերջին շփումն էր…

Լույս իջնի շիրմիդ՝ մեծահարգ բարեկամ ու ընկեր, նաեւ գրչակից ընկեր:

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40