«Վեոլիա ջուրը», ըստ շինուհայրցիների, 6 ժամվա փոխարեն օրական 2 ժամ է ջրամատակարարում իրականացնում, գյուղի օգտագործած ջրի դիմաց էլ գյուղապետը վճարում է համայնքի բյուջեից

02.08.2020 14:28
6659

Սյունիքի մարզի Շինուհայր համայնքի բնակիչներին համայնքում ջուր տրամադրում են օրական մեկ կամ 2 ժամ, այնինչ, «Վելոլիա ջուր» ընկերությունը պայմանագիր է կնքել, որ համայնքում բաժանորդներն օրական 6 ժամ ջրամատակարարում պետք է ունենան:

Tert.am-ի հետ զրույցում Շինուհայր համայնքի բնակիչ Վարդուհի Ստեփանյանը նշեց, որ կար ժամանակ, երբ ջրի խողովակից ջրի հետ միջատներ էին գալիս: «93 տարեկան եմ, քայլել չեմ կարողանում, ո՞ւմ գնամ ասեմ ինձ մի բաժակ ջուր տվեք խմեմ»,- ասաց  նա։

Քաղաքացին նշեց, որ շատերից էլ ջրի նախկին պարտք են գանձել այն դեպքում, երբ բնակիչները ծախսած ջրի դիմաց վճարել են բնամթերքով: «Մեկը կարտոֆիլ է տվել, մյուսը լոբի, ես էլ օղիով եմ վճարել պարտքը: Անդորրագիրն էլ վերցրել եմ: Գյուղի կեսը ոռոգման ջուր ունի, իսկ մյուս կեսը չէ : Օրական մեկ ժամ ջրով ես բերք մշակե՞մ, թե՞ խմելու համար հավաքեմ: Հետո էլ ասում են Սյունիքի ամենախոշոր համայնքն է, տուրիստական կենտրոն, տուրիստին ի՞նչ տամ խմի, տուն եկողիս ասում եմ, որ ջուր բերեն»,-ասաց Վարդուհի Ստեփանյանը:

Նա ասաց նաև, որ  շաբաթական մեկ անգամ ջուրը լինում է գիշերվա 12-ից մինչև առավոտյան 7-ը։ «Գիշերը որ տալիս են ես ոնց դա հավաքեմ, հո գիշերը արթուն չե՞նք մնալու տեսնենք՝ ջուր տվեցին, թե ոչ: Ջրի պահա՞կ նստենք»,- ասաց Վարդուհի Ստեփանյանը։

Շինուհայր խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանն էլ ասաց, որ հարևան Խոտ և Հալիձոր բնակավայրերում 24 ժամյա ջրամատակարարում կա, քանի որ դրանք փոքր համայնքներ են և կարողանում են աշխատանքը հեշտ կազմակերպել։ Բացի այդ, նա տեղեկացրեց, որ «Վելիա ջուր» ընկերությունը պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում։

«Ես համայնքապետարանի բյուջեից տարեկան ավելի քան 5 մլն դրամ եմ տրամադրում, որպեսզի Շինուհայրում օրական մեկ կամ 2 ժամ ջուր լինի, եթե վաղը մյուս օրը ստուգեն համայնքապետարանի բյուջեն, կարող են ինձ մեղադրել գումարը յուրացնելու համար, համայնքի բյուջեից եմ վճարում նաև 2 աշխատակցի աշխատավարձ, բայց այդ գործառույթները պիտի «Վեոլիան» իրականացներ»,- ասաց համայնքի ղեկավարը։

Գյուղացիները հայտնեցին, որ բազմիցս զանգել են «Վեոլիա ջուր» ընկերություն, դժգոհել են, խնդրել են, որ ապահովեն ջրով, սակայն ապարդյուն։ Նրանց խոսքով՝ մի քանի օր զանգում են հետաքրքրվում են, թե երբ են ջուր ունեցել ու ինչքան ժամանակով և կրկին խնդիրը մնում է օդից կախված։ Շինուհայրցիները նշեցին նաև, որ պատրաստվում են դատական գործ սկսել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի դեմ՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17