Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի կապակցությամբ

28.05.2021 11:27
5714

Սիրելի՛ հայրենակիցներ

Պատմության մեջ կան տարեթվեր, որոնց պատմական արժեքն ու կարևորությունը տասնամյակների ընթացքում ավելի է ամրապնդվում: Մեր պատմության մեջ այդպիսի տարեթվերից է հենց 1918 թվականի մայիսի 28-ը, որն իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը և պետականության հիմք դրեց։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի նշանակալի հերոսամարտերի շնորհիվ ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Չնայած նրան, որ Առաջին Հանրապետության կյանքը կարճ էր, և նրան բաժին էր հասել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ, ազատ, անկախ, ինքնիշխան ու հզոր պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդե-սերունդ՝ այն իրականություն դարձնելով 1980-ական թվականների վերջին: Վստահ եմ, որ այսօր էլ հայ ժողովուրդն իր միասնության, վճռականության, կազմակերպվածության և նպատակասլացության շնորհիվ կկարողանա շտկել իր կորացած մեջքը, գրանցել նոր հաղթանակներ և շարունակել բազմադարյա ուղին՝ արժանապատվորեն և հային վայել կեցվածքով։

Մեր պարտքն է հիշել ու փառաբանել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին, ովքեր մեծագույն ներդրում են ունեցել մեր պատմության ամենաբացառիկ էջերից մեկի կերտման գործում և որից անմասն չեն մնացել նաև կապանցիները։

Մաղթում եմ քաջ առողջություն, ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40