Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական խոսքը

09.05.2022 10:09
3502

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժան քաջարանցիներ։

Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակների 77-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում: Այսօր մենք հարգանքի և երախտագիտության խոսք ենք մատուցում` ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են:

Քաջարան քաղաքը նունպես անմասն չմնաց այդ պատերազմին և իր պատվավոր վետերաններով իր ուրույն տեղն ունեցավ, ովքեր պատերազմից հետո վերադառնալով հայրենի բնօրրան` շարունակեցին շենացնել այն` աշխատելով և մասնակցելով հանքարդյունաբերական հսկա կոմբինատի հիմնարկեքին և ԽՍՀՄ-ով մեկ նրա ճանաչմանը։

Հարգելով քաջարանցի վետերանների վառ հիշատակը և օրվա խորհրդին ընդառաջ` ուզում եմ շնորհավորել Քաջարանի պատվավոր քաղաքացի և միակ կենդանի վետերան` Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանի ծննդյան 100 ամյակը և նրան առողջություն մաղթել ու երկարակեցություն։

Հարգելի քաջարանցիներ` սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև խաղաղության տոն է: Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին մենք թանկ գին վճարեցինք այդ հաղթանակի համար՝ վաստակելով խաղաղություն: Այդ խաղաղությունը մեզ պատմական հնարավորություն տվեց, որպես ազգ կրկին ոտքի կանգնելու` տնտեսապես, մշակութապես և քաղաքականապես: Եվ մենք գիտենք այդ խաղաղության գինը:

Սիրելիներս` այսօր մենք պետք է դասեր քաղենք պատմությունից և շարունակենք միասնաբար հզորանալ գիտությամբ և տնտեսապես` ի շահ Հայաստանի և Արցախի։

Շնորհավո'ր մայիսի 9, շնորհավոր հաղթանակի օր, փառք ու պատիվ Հայոց բանակի սպային և զինվորին, և հավերժ փառք` Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում մարտիրոսված մեր քաջորդիներին։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02