Հուշ-ցերեկույթ՝ վաստակավոր դերասանի հիշատակին

05.04.2023 11:52
2327

Կապանի «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի Էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՀՀ վաստակավոր դերասան, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Վազգեն Սարգսյանի (նույն ինքը՝ Վազիկ) հիշատակին: Մասնակցում էին մարզկենտրոնի մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, դերասանի գործընկերներ, թատերասերներ, նրա ընտանիքի անդամները:

Առաջին դերն ունեցավ 1965 թվականին: Հետո եղան նոր դերեր՝ մեկը մեկից հետաքրքրական: Հիշարժան է նրա խաղացած դերը Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացման մեջ: Իսկ երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, ինքը սկսեց բեմադրություններ անել՝ Ժան-Պոլ Սարտրի «Երեքը դժոխքում», Սամվել Խալաթյանի «Քառասուն օր համբառնալուց առաջ», «Մեռնող Ֆլորա», Շիրվանզադեի «Չար ոգի», Բակունցի «Միրհավը» և այլն:

Նրա դերասանական գործունեությունն աննկատ չի մնացել, բացի մրցանակից և կոչումից, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Նաև ղեկավարել է Հայաստանի թատերական գործիչների միության Սյունիքի բաժանմունքը:

Վազգեն Սարգսյանի գործընկերներից Գրիշա Մարգարյանը հետաքրքրական մի դրվագ ներկայացրեց. «Երբ մեծն Մհեր Մկրտչյանը եկավ Կապան, թատրոնի դերասանների հետ խաղաց «Պաղտասար աղբար»-ը, Վազգենը մարմնավորեց Օգսենի դերը, մի քանի ներկայացումից հետո Ֆրունզն ասաց. «Որքան Օգսեն եմ տեսել, քո մարմնավորածը չեմ հանդիպել: Սրանից հետո որտեղ բեմադրեմ «Պաղտասար աղբար»-ը, դու Օգսենի դերում ես լինելու»: Սրանից բարձր գնահատական դժվար թե լինի:

«Թատրոնի գեղարվեստական մտածողությանը նոր շունչ ու ոգի տվեց Վազգեն Սարգսյանը, շատերը եկան թատրոն ու գնացին, բայց Վազիկը մնաց Կապան քաղաքի, Խուստուփ լեռան և ձկնորսական կարթի հետ: Նա մարդավայել անցավ իրեն բաժին ընկած ճամփան, երբեք չզբաղվեց ուրիշներին տապալելու, նեղելու անպատվաբեր զբաղմունքով: Հպարտ ենք, որ մեր քաղաքը տվել է այդպիսի նվիրյալ», - ասաց գեղանկարիչ Հրանտ Էլչյանը:

«Դերասան շատերը կարող են լինել, բայց արտիստ լինում են շատ քիչ մարդիկ, որոնք իրապես օժտված են Աստծո կողմից, պիտի շնորհակալ լինենք Աստծուն, որ ունեցել ենք Վազգեն Սարգսյանին», - նկատեց Սուսաննա Մարտիրոսյանը:

Սվետլանա Գևորգյանը դրվագներ ներկայացրեց Սարգսյանների ընտանիքի մասին, որ երկու դերասան է տվել՝ Ռուբեն և Վազգեն Սարգսյաններ, իսկ Վազգենի թոռները՝ երաժիշտներ են՝ երգչուհի Նարե Սարգսյան և ֆլեյտահար Վազգեն Սարգսյան:

Վազիկի մասին սրտի խոսք ասացին Գրիշա Սմբատյանը, Ռիտա Դավթյանը, Նինա Դանիելյանը, ուրիշներ: Հնչեցին երաժշտական կատարումներ, ցուցադրվեցին հատվածներ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ Արամայիս Սահակյանի «Ծիծաղի տուն» երգիծական հեռուստահաղորդումից, Վազգենի դերասանական խաղով թատերական ներկայացումներից հատվածներ:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02