Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու՞ Ստալինը չսպանեց Նժդեհին. միգուցե չգիտե՞ր՝ ինչպես. պատմություն, որ քչերին է հայտնի

26.07.2022 11:19
10363

Ինչպես սպանել Նժդեհին...

1952 թ. Նժդեհը ութ տարի է՝ խորհրդային բանտում է։

Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու՞ Ստալինը չկարողացավ սպանել Նժդեհին։ Միգուցե չգիտե՞ր՝ ինչպես։ Բայց դա Ստալինն էր՝ իր ողջ դիվային ուղեղով։ Նա բոլորից լավ, հայերից առավել ևս, գիտեր՝ ով է Նժդեհը, աշխարհում միայն նա և Նժդեհն են լիարժեք ճանաչել ՆԺԴԵՀԻՆ...

- Դա մի հին պատմություն էր, - հին է, շատ հին է Նժդեհը, - մտածում էր Ստալինը, երբ Բերիան հարցրեց՝  Իոսիֆ Վիսարիոնովիչ, ինչու՞ թույլ չեք տալիս գնդակահարել այդ նախկին գեներալ հային։

- Նախկին գեներալ, - մտքում հեգնեց Ստալինը։ Հետո ոտքի ելավ, խորը ներս քաշեց թութունի ծուխը և մտազբաղ հարցրեց, - Լավրենտի, եթե ինձ գերեր Հիտլերը կամ Չերչիլը՝ կգնդակահարե՞ր միանգամից ինչ որ հիմար մեղադրանքով։

Բերիան քարացավ` Իոսիֆ Վիսարիոնովիչ…

- Այ, տեսնու՞մ ես, - կրկին հեգնեց Ստալինը, Իոսիֆ Վիսարիոնովիչին հեշտ է գնդակահարել, իսկ ընկեր Ստալինին՝ անհնար։ Գարեգին Հարությունյանին հեշտ է, Նժդեհին՝ անհնար։

Հետո Ստալինը կրկին մտորեց՝ հին է, շատ հին է Նժդեհը:

 - Ասա, Լավրենտի, ինչի՞ համար է կռվել Նժդեհը։

- Ընկեր Ստալին, Կալանավոր նախկին գեներալ Գարեգին Հարությունյանը կռվել է Թուրքերի դեմ, հետո հեղափոխական բանակի, հետո…

- Լավրենտի, ես չեմ հարցնում՝ ինչի՞ կամ ու՞մ դեմ է կռվել գեներալ Հարությունյան Գարեգինը, այլ ինչի՞ համար է կռվել Նժդեհը։

Բերիան տարակուսած լռեց։

 - Այ դրանում է սխալը, - բարձրաձայն մտածեց Ստալինը։ - Նժդեհը երբեք չի կռվել բարու կամ չարի համար և ոչ լինելու կամ չլինելու, փառքի կամ ուժեղից անխուսափելի պարտության համար։ Նժդեհը կռվել է, -շարունակեց ինքն իրեն խոսել Ստալինը,- լինելու համար, նա ծնվել է լինելու անհրաժեշտությամբ։ Նա` այդ ճակատագրական մարդը, ունի միայն անցյալ, ապագա չունի, չունի, որովհետև ապագան սկսվում է նրանից։ Նա իր ազգի անցյալն է, որ ներկա է դարձել իր՝ Նժդեհի կյանքով։ Հակառակորդին սպանելու կարողությունը նրան ճանաչելն է։ Նժդեհին սպանելու համար պետք է սպանել Նժդեհի անցյալը։ Իսկ դա հին է, շատ հին։

Այնուհետև կտրուկ շրջվեց դեպի Բերիան և, - Պահիր նրան բանտում, Լավրենտի, որ ոչ ոք իրենից բացի իրեն չլսի, սպանիր նրա անցյալը: Նժդեհի անցյալն այդ ազգի հողն է, նրա ամրոց ու տաճար դարձած քարը, նրա վրա ապրողի կյանքի պատմությունը։

- Նժդեհին սպանելու համար, Լավրենտի, սպանիր Նժդեհի անցյալը, ոչ մի պարագայում թույլ չտալ, որ նրա անցյալը վերածվի լեգենդի և առավել ևս, որ այն ամրանա հողին։ Մաքրեք այդ հողը նրա անցյալից ու անցյալի լեգենդից։ Սկսիր դա այսօր, գտիր նրա ժողովրդից վերջացած սրիկաների, կրթիր նրանց և եթե ոչ այսօր, ապա տասնամյակներ անց նրանք ու նրանց սերունդը կսպանեն Նժդեհի անցյալը։ ժամանակ անց նրանք՝ այդ «քաղաքակիրթ» սրիկաները, փոշի կդարձնեն նժդեհի անցյալը` Ղարաբա, Զանգեզուր...Երևան։ Իսկ Նժդեհին ձեռք չտաս, պահիր բանտում՝ հույսի և հուսախաբության, անհայտության ու մահվան այդ մղձավանջային խաչմերուկում։ Թող հերոսն ինքն իր դեմ մարտնչի, մինչև սրիկաները կսպանեն նրա անցյալը…

Նյութի հեղինակ՝ Արմեն Երանոսյան

https://hay-life.ru/

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30