Թանգարանների միջազգային օրը Ակսել Բակունցի տուն-թանգարանում

22.05.2023 16:41
1162

Մայիսի 20-ին Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական տոնի շրջանակներում Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված բակունցյան թեմաներով շարադրության մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:

Տոնի առթիվ հյուրերին ողջունեց թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը՝ կարևորելով թանգարան-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված նման կրթամշակութային ծրագրերի իրականացումը, որը թանգարանի ուղղություններից մեկն է:

Դպրոցականներին առաջարկված թեմաներն էին՝ «Նամակ Ակսել Բակունցին», «Զրույց Ալպիական մանուշակի հետ», «Իմ սիրելի բակունցյան կերպարը», «Երբ առաջին անգամ այցելեցի Ակսել Բակունցի տուն-թանգարան»: Շարադրության ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն էր:

Մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի 23 դպրոցի 41 աշակերտ: Մասնակից դպրոցներն են՝ Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը, թիվ 2 հիմնական դպրոցը, թիվ 4 ավագ դպրոցը, Կապանի թիվ 3, թիվ 8 և թիվ 10 միջնակարգ դպրոցները, Արծվանիկի միջնակարգ դպրոցը, Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցը, Շաքիի միջնակարգ դպրոցը, Անգեղակոթի միջնակարգ դպրոցը, Լորի միջնակարգ դպրոցը, Դարբասի միջնակարգ դպրոցը, Շաղաթի միջնակարգ դպրոցը, Ձագիկավանի միջնակարգ դպրոցը, Բնունիսի միջնակարգ դպրոցը, Վաղատուրի միջնակարգ դպրոցը, Տաթևի միջնակարգ դպրոցը, Խնձորեսկի Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցը, Հալիձորի միջնակարգ դպրոցը, Կորնիձորի միջնակարգ դպրոցը, Հալիձորի միջնակարգ դպրոցը, Վերիշենի միջնակարգ դպրոցը, Որոտանի միջնակարգ դպրոցը։

Արդյունքներն ամփոփելու համար ձևավորվել էր մասնագիտական հանձնաժողով՝ թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի և գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանի գլխավորությամբ: Վերջինս, խոսելով մրցույթի անցկացման, աշխատանքների թեմատիկայի, գնահատման չափանիշների, հանձնաժողովի հիմնական մոտեցումների ու եզրակացությունների մասին, շեշտեց, որ նպատակը պատանիների ու երիտասարդության ներգրավումն է թանգարանային կրթական-մշակութային ծրագրերի մեջ, ինչը փոխարդյունավետ և շարունակական գործընթաց է: «Այս անգամ որոշեցինք մրցույթն անցակացնել Թանգարանների միջազգային օրվա շրջանակում և այդկերպ խորհրդանշական տոնը վերաիմաստավորել կրթամշակութային կայուն արժեքների պահպանման ու փոխանցման հրամայականով»,-նշեց նա:

Շարադրությունները գնահատվել են ըստ հետևյալ չափանիշների՝ ստեղծագործական մոտեցում – 50 միավոր, համապատասխանելիությունը թեմային – 20 միավոր, կառուցվածք – 10 միավոր, խոսքի պատկերավորություն և լեզվական գրագիտություն- 20 միավոր: Մրցանակային տեղեր են շնորհվել վեց աշակերտի:

Առաջին տեղն առավելագույն միավորով զբաղեցրել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Լալայանը՝ «Իմ սիրելի բակունցյան կերպարը» թեմայով շարադրությամբԵրկրորդ տեղ շնորհվել է երկու աշակերտի՝ Դարբասի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նուբար Ղուկասյանին և Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Բադալյանին:

Երրորդ տեղը շնորհվել է երեք աշակերտի՝ Վերիշենի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ռաֆի Զադայանին, Տաթևի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Վանեսյանին և Սիսիանի թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոնա Բաբայանին:

Մրցանակակիրներին շնորհվեցին պատվոգրեր, հուշանվերներ և գրքեր: Նրանք խրախուսվել են Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ: Բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր

Մրցանակակիրներին շնորհավորեց և ծրագրի իրականացումը ողջունեց Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը: Ելույթներ ունեցան նաև ուսուցիչները, մասնակից աշակերտները՝ հայտնելով իրենց երախտագիտությունը:

Տոնի շրջանակներում թանգարանում անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ: Հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու թանգարանում, դիտելու մշտական ցուցադրությունը, նոր բացված ժամանակավոր ցուցադրությունը՝ «Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…» խորագրով, մշակութային ծրագիրը՝ Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի, Շ.Ազնավուրի և Ա.Սաթյանի անվան երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ, ինչպես նաև վայելելու ավանդական թեյախմությունը՝ համեմված գրական զրույցներով:

 

Ակսել Բակունցի տուն-թանգարան

 

 

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19