Մեծ հայ Կարեն Դեմիրճյանը Նռնաձորի մատույցներում արգելափակել էր Զանգելանից ձգվող այս ճանապարհի կառուցումը...

16.02.2023 12:14
7470

1980-ականներն էին: Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևը ձեռնարկեց Զանգելանից՝ Արաքսի ձախ ափով, մինչև Նախիջևանի Օրդուբադ ճանապարհային մայրուղու կառուցումը:

Ճանապարհը հասցվեց մինչև Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի մատույցներ (լուսանկարում). հայոց հնամենի այդ գյուղին իրենք Նյուվադի էին անվանում: Եվ ճանապարհի կառուցումը շարունակություն պիտի ունենար...

Սակայն Հայաստանի արժանապատիվ ղեկավար Կարեն Դեմիրճյանն անթույլատրելի համարեց ճանապարհի կառուցումը Մեղրու տարածքով: Անգամ Մոսկվայի միջամտությունից հետո նա անդրդվելի մնաց: Եվ շինարարությունը, ինչպես տեսնում ենք, առայսօր կիսատ է:

Տվյալ տարածքով՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառուցումը մինչ այդ անթույլատրելի էր համարել Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանը. պատկերացնել կարելի է, թե Ստալինի օրերում որքան քաջություն էր պետք՝ նման դիրքորոշում ունենալու և Հայաստանի շահերը պաշտպանելու համար:

Ադրբեջանի այդ մտադրությունը հետագայում ձախողել են Գրիգոր Հարությունյանին հաջորդած մեր մյուս ղեկավարները նույնպես՝ Սուրեն Թովմասյան (մեր հայրենակից), Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան և, իհարկե, Կարեն սքանչելի Դեմիրճյան:

Հայոց արժանապատվությանը տեր կանգնելու և Սյունիքի անվտանգությունը պաշտպանելու հերթը հասել է մեր սերնդին, տեսնենք...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40