Մրցագորգին պատանի ըմբիշներն էին

15.06.2026 15:21
498

Քաջարանը հուլիսի 14-ին հյուրընկալել էր պատանի ըմբիշներին։ Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն, որին մասնակցում էին մոտ 150 պատանի մարզիկ՝ Կապանից, Քաջարանից, Երևանի «Տորք Անգեղ» մարզամշակութային  կենտրոնից և Երևանի օլիմպիական քոլեջից, Էջմիածնի երկու մարզադպրոցից, Արմավիրի Քարակերտ, Ապագա, Արաքս համայնքներից։ Ընդհանուր առմամբ՝ առաջնությանը մասնակցում էր մոտ 150 պատանի ըմբիշ։

Ներկաներին բարեմաղթանքի խոսքեր հղեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը՝  համոզմունք հայտնելով, որ մարզիկների ելույթները ըմբշամարտի գորգի վրա կանցնի արդար պայքարի մթնոլորտում, իսկ Քաջարանը մասնակիցների  հիշողություններում կմնա հյուրընկալ և մարզասեր քաղաք։

Հանդիսականներին և հյուրերին պարային կատարումներով ողջունեցին համայնքապետարանի ստեղծագործական խմբերը։

Մի քանի ժամ շարունակ մրցագորգի վրա պայքար ծավալվեց։ Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով։ Պարգևներ ստացան նաև նրանց մարզիչները։

Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց Վաղարշապատի համայնքապետարանի համալիր մարզադպրոցի տնօրեն, ըմբշամարտի մարզիչ Գոռ Աբգարյանը, Քաջարանում իրենք երկրորդ անգամ են մասնակցում մրցումների, և ոգևորված են մրցումների կազմակերպչական մակարդակով և այն հանգամանքով, որ սպորտի պատասխանատուները ցանկանում են Քաջարանում ըմբշամարտ մարզաձևը զարգացնել, ինչը հանրապետությունում հենակետային մարզաձևերից մեկն է համարվում։

Վահրամ Օրբելյան

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36