Տոկիոյի օլիմպիական խաղերում Կապանը կունենա իր պատվիրակը

31.05.2021 12:04
5957

Մայիսը հագեցած էր սպորտային մրցումներով, որոնց ժամանակ մարզիկները ձգտում են բարձր արդյունքներ ցույց տալուց զատ՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել: Մարզասերներն այս առումով ակնկալիքներ ունեին կապանցի եռացատկորդ Լեւոն Աղասյանից, ով լիովին արդարացրեց սպասելիքները:

Թբիլիսիում կայացած թեթեւ ատլետիկայի բաց առաջնությունում կապանցի եռացատկորդը (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյան) եռացատկի հատվածում ցույց տվեց 17 մ 16 սմ արդյունքը, ինչը 2 սմ-ով ավելի է օլիմպիական նորմատիվից: Բացի այդ նա կանգնեց առաջնության պատվո պատվանդանի առաջին հարթակին՝ երկրորդ տեղ գրաված մարզիկին գերազանցելով 38 սմ-ով: Լեւոնը նաեւ անձնական ռեկորդ սահմանեց` իր նախկին ցուցանիշը գերազանցելով 8 սմ-ով:

Տոկիոն կլինի կապանցի մարզիկի երկրորդ օլիմպիադան. նա չորս տարի առաջ մասնակցել էր Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադային, բայց, ցավոք, իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Այս անգամ լիահույս ենք, որ լիովին կցուցադրի իր ունակությունները՝ ուրախության պահեր պարգեւելով իր երկրպագուներին:

Բարձր արդյունքի ակնկալությամբ ենք սպասում օլիմպիական մեկնարկներին եւ Լեւոնին հաջողություն մաղթում: Մինչեւ օլիմպիադա մեկնելը Լեւոնը Հայաստանի հավաքականի կազմում Կիպրոսում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը:

Կապանի համայնքապետարանի սպորտային ոլորտի ղեկավար Արշամ Սարգսյանի փոխանցմամբ՝ Լեւոնը Հայաստանի մարզիկներից 9-րդն է, ով Տոկիոյի օլիմպիադայի ուղեգիր ձեռք բերեց:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40