Մարզի խորհուրդը տարեվերջյան նիստով ամփոփեց 2021 թվականը

29.12.2021 18:02
3284

Դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի նիստը, որը վարել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նիստին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Օրակարգի հաստատումից հետո ներկաներն անցան նրանում ընդգրկված հարցերին։

Սյունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը ներկայացրեց մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում 2021 թվականին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ու ոլորտում առկա խնդիրները: Նա անդրադարձավ նաեւ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի ու տարեկան աշխատանքային պլանների՝ սահմանված ժամկետներում ընդունման կարեւորությանը, քննարկվեցին համայնքային ծառայությանը վերաբերող հարցեր։

Սյունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Դավթյանը խոսեց համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքի ու առկա խնդիրների մասին: Նշվեց, որ 2021թ․ մարզի համայնքային բյուջեներով նախատեսված էր ունենալ 2․4 մլրդ դրամի սեփական եկամուտներ, դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքվել է նախատեսվածի 90 տոկոսը, աճը նախորդ տարվա համեմատ 24 տոկոս է։ Համայնքային բյուջե մուտքագրվող հարկատեսակներից բոլոր ցուցանիշների մեջ Սյունիքում խնդիր է միայն հողի հարկի գանձման պատկերը, որը մինչ տարվա վերջ հնարավոր է փոխվի։

2021թ. սուբվենցիոն ծրագրերով Սյունիքում իրականացված աշխատանքների եւ խնդիրների մասին զեկուցեցին Քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանը ու Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Հ. Կարախանյանը։ Առկա են այս եւ նախորդ տարիներին հաստատված, բայց չավարտված ծրագրեր, ու այս իրավիճակը բոլոր համայնքների համար մեծ խնդիր է դարձել, որի հիմնական պատճառը մրցույթները շահած, բայց աշխատանքը չկատարած կամ դադարեցրած անբարեխիղճ ու անպատասխանատու կապալառուներն են։

Մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, ծագած խնդիրներն ու անելիքները ներկայացրեց Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանը, իսկ COVID-19 համավարակի դեմ պայքարի ընթացքն ու հիմնախնդիրները՝ Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ն. Գեւորգյանը։

Մարզպետարանի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրեց ԵՄ կողմից սպասվող ներդրումների միջոցով Սյունիքի մարզում նախատեսվող աշխատանքներն իրականացնելու համար մարզպետարանի կողմից ներկայացված ծրագրային ուղղությունների մասին։

Է․ Մարտիրոսյանը զեկուցեց նաեւ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից այս տարվա ընթացքում կատարված աշխատանքերի մասին։ Նշվեց, որ կայացել է խմբի 15 նիստ Սյունիքում, 2 նիստ՝ Երեւանում։ Կառավարության որոշումներով խմբի ծրագրերի համար 3 անգամ ֆինանսավորում է ստացվել՝ ընդհանուր 1 մլրդ 100 մլն դրամ, հիմնական ծրագրերն ուղղված են եղել անվտանգային, տնտեսական, համայնքների զարգացման, հումանիտար, գյուղատնտեսական, ենթակառուցվածքների ու այլ խնդիրների լուծմանը։ Հաստատվել է 152 ծրագիր։

Մարզի խորհրդի նիստում բոլոր զեկուցողներն ու մարզպետը պատասխանել են ներկաների հարցերին, համայնքներին հուզող մի շարք խնդիրների շուրջ քննարկումներ են ծավալվել։ Համայնքի ղեկավարները նաեւ ներկայացրել են առաջարկներ, որոնք մարզպետարանը կհամակարգի ու կներկայացնի համապատասխան վերադաս կառույցներին։

Մելիքսեթ Պողոսյանը կոչ արեց առավել փորձառու համայնքապետերին փորձի փոխանակման համար ակտիվորեն համագործակցել իրենց նորընտիր գործընկերների հետ։

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12