Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի 32-րդ տարեդարձի կապակցությամբ

28.01.2024 10:51
1174

Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 32 ամյակի կապակցությամբ։ Բանակ, որը ստեղծվեց հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ ու դարձավ նորանկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը և մեր այսօրվա անվտանգության երաշխավորը։

Հայոց բանակը 1990-ական թվականներից մինչև այսօր անցել է բազմաթիվ փորձությունների միջով՝ ունենալով փառավոր հաջողություններ և ցավալի անհաջողություններ, բայց շատ արագ կարողացել է ուղղել իր մեջքը և ամրանալ։ Եվ այսօր մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի արդյունքն ու սրբազան պարտքը պետք է լինի` հետևողականորեն բարձրացնել Հայոց բանակի մարտունակությունը և այն դարձնել ավելի արդիական ու շատ ավելի ուժեղ։

Մենք բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ ,ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն ու համախմբվենք բանակի շուրջ, քանի որ մեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է։

Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են և այդ իսկ պատճառով մենք պետք է ունենանք կրթված ու հայրենիքի պաշտպանության համար ամեն ինչով պատրաստ կազմակերպված ու կարգապահ քաղաքացի։

Տոնական այս օրը մենք խոնարհվում ենք մեր բոլոր այն ազատամարտիկների, զինվորների ու սպաների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի և ժողովրդի ու մենք մեր անսահման երախտիքն ենք հայտնում նրանց մայրերին ու հայրերին, կանանց ու քույրերին, որդիներին ու դստրերին։

Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին։

Հայոց բանակի 32 ամյա հոբելյանի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր զինվորականներին՝ շարքայինից մինչև հրամանատարասպայական կազմ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկունքն անառիկ պահող հայորդիներին։

Մեր մեծ ընտանիքը՝ Հայրենիքը, մեր հերոսների արյամբ ներծծված հողն ու ջուրը, այսօր`առավել քան երբևէ, քո պաշտպանության կարիքն ունի Հայոց բանակ։

Հավերժ փա՛ռք քեզ ,փա՛ռք քո փառապանծ ուղին կերտած մեր բոլոր հերոսներին՝ ողջ, թե նահատակված։

Շնորհավոր տո՛նդ, Հայոց բանակ։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40