Լեոնիդ Գրիգորյան փորձառու հրամանատարի եւ հրաշալի զինվորականի գործունեությունն ավելի իրական է դարձնում հաղթանակի սպասումը

24.10.2020 17:29
12763

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը մարտական այդ դիրքում հայտնվեց այն պահին, երբ Կապանի նախկին զինկոմ, Արցախյան առաջին պատերազմի գումարտակներից մեկի քաջազուն հրամանատար, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը հերթական  անգամ հրահանգավորում էր իր ենթակայության տակ գտնվող կամավորական- զինվորականներին։

Չէր կարելի չնկատել նրա պրոֆեսիոնալիզմը, պահանջկոտությունը, վճռականությունը եւ հաղթանակի հանդեպ անսասան հավատը, որ վարակիչ էր։

Դրան նախորդել էր կամավորականների հետ անցկացրած զինավարժությունը` ռազմական կանոններին խիստ համահունչ։

Լարված առօրյայի մեջ, այնուամենայնիվ, կարողացանք զրուցել Լեոնիդ Գրիգորյանի հետ։

***

-Պարոն Գրիգորյան, անկեղծ ասած՝ հպարտացանք, երբ բոլորովին պատահաբար Ձեզ տեսանք կամավորականներին  հրահանգավորելիս: 

Ու մեկ անգամ եւս համոզվեցինք, որ այս օրերին  պրոֆեսիոնալների, փորձառուների կարիք ունենք: Ինչպե՞ս հայտնվեցիք ճակատամերձում:

-Հայրենիքի կանչով հայտնվեցի այստեղ.  երբ հայրենիքը կանչում է , երբ ունենում է մեր կարիքը, որեւէ ողջամիտ մարդ (հատկապես սպա) չի  կարող անտարբեր լինել, քանի որ, ինչպես ասում են, նախկին սպաներ չեն լինում, նրանք միշտ լինում են շարքում: Եվ այսօր մեծ պարտականություն ունեմ՝ կազմակերպել ինձ վստահված ուղղության պաշտպանությունը, անհրաժեշտության դեպքում վերադաս հրամանատարության ցուցումները կատարել, ինչն այսօր անում ենք: Տղաները ոգեւորված են, բոլորն էլ՝ պատրաստակամ: Շատ եմ կարեւորում հանգամանքը, որ կարգապահություն լինի այստեղ, իսկ որտեղ կա կարգապահություն, այնտեղ գործը միշտ շահում է:

-Պարոն Գրիգորյան, ինչպես տեսնում ենք, Դուք կրակագծին շատ մոտ եք,  եւ լսելի են արկերի պայթյունները, կխնդրեինք բնութագրել օպերատիվ վիճակը Ձեր թեւում:

-Ընդամենն այսպես կձեւակերպեմ միտքս. ամեն ինչ նորմալ է, մենք տիրապետում ենք իրավիճակին, որը կայուն է:  Մյուս խնդիրներն առնչվում են ռազմական ոլորտին: Ինչ պահանջվում է մեզնից, ձգտում ենք ծագած հարցերն օպերատիվորեն լուծել:

-Իսկ ի՞նչ կասեք զենքով ու զինամթերքով ապահովվածության մասին:

-Նորմալ է ամեն ինչ, որեւէ խնդիր չկա: Կենտրոնից անհրաժեշտ ուշադրության ենք արժանանում, եւ կասեմ՝ այդ աջակցությունը շատ կազմակերպված է:

-Ինքնապաշտպանական ջոկատներին ամրագրված կամավորականները շատ վաղուց զենք չեն վերցրել, կարողանու՞մ եք նրանց հետ աշխատել:

-Այդ ամենի համար, առանց չափազանցության,  անհրաժեշտ է հինգ րոպե ժամանակ: Երբ անհրաժեշտություն է ծագում, մարդը միանգամից տիրապետում է իրեն ամրակցված զենքին:

Տարիների փորձս կարողանում եմ փոխանցել տղաներին, որոնց մեծ մասը 1992-1994 թթ. պատերազմի բովով անցել է, ինձ շատ լավ ճանաչում են, մենք համագործակցել ենք այն ժամանակ, ուստի այժմ խնդիրներ չեն ծագում:

-Որքանով տեղյակ ենք, Դուք նաեւ հեռախոսազանգեր եք ստանում Ձեր նախկին ենթականերից, այլ զինվորականներից՝ հանրապետության տարբեր շրջաններում բնակվող, ովքեր դիմում են Ձեզ միանալու խնդրանքով: Այդ մասին՝ մի քանի խոսք:

-Իմ զինվորները՝ 1992-1994 թթ. ինձ հետ մարտնչած, այժմ արդեն կայացած անձնավորություններ են՝ ընտանիքի տեր, անընդհատ զանգում են ու ցանկություն  հայտնում՝  եւս մեկ անգամ լինել իմ կողքին: Հենց հիմա այստեղ կա մի անձնավորություն, ով  հանրապետության անդրանիկ զինվորներից  է, ով գտնվում էր հանրապետության սահմաններից դուրս, վերադարձել է հայրենիք եւ հիմա իմ կողքին՝ շարքում կանգնած, իր խնդիրն է կատարում:

-Ի՞նչ կուզենայիք ասել թիկունքայիններին՝ տղաներին, աղջիկներին, մայրերին,  երեխաներին:

-Հորդորս այն է, որ իրենք հանգիստ ու հպարտ լինեն, քանզի ունենք այսպիսի հզոր տղաներ, եւ բոլորս մի բռունցք դարձած՝ պետք է մեր ազգի պատիվը բարձր պահենք, որը  կարեւորում եմ ամեն ինչից:

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11