ԼՐԱՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

24.04.2021 16:21
6052

Ամեն տարի Կապանում, ապրիլի 24-ի վաղ առավոտյան մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը լինում է Բաղաբուրջի հուշահամալիրը, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողը, որտեղ մարդիկ ծաղիկներ են խոնարհում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի՝ մեր նախնիների հիշատակին:

Կապանի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատակիցները, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները, 1-ին բանակային կորպուսի հրամանատարները, զինվորականները, համայնքի բնակիչները՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը զոհվածների համար կատարեց սուրբ նահատակների հիշատակության տոն։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նաև հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12