Սյունիքը՝ սեփական դեմքն ու արժանապատվությունը կորցնելու ստույգ վտանգին դեմ հանդիման

22.06.2022 10:28
2608

Սյունիքի շուրջ տեղի են ունենում ռազմաքաղաքական բնույթի դարակազմիկ իրադարձություններ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հոխորտալ և Սյունիքի հանդեպ ունեցած տարածքային պահանջներն ավելի բարձր հնչեցնել:

Դրա մի նոր վկայություն էր  Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ (16.06.22թ.) նրա ելույթը:

Իլհամ Ալիևը մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքի վաղ բացումը տարածաշրջանում խաղաղության ապագայի հիմնարար տարրերից մեկն է:

Եթե մեզ այս թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»:

Ադրբեջանը, նրա խոսքով, իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարություն։

Ադրբեջանի նախագահն այնուհետև շարունակել է՝ «Ադրբեջանի սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար: Սակայն, ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության հայտարարությունները, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար: Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է։  Բացի այդ, Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով ադրբեջանական կողմին անել նույնը»։

Ալիևի խոսքով՝ պատմության տեսանկյունից Ադրբեջանը դա անելու ավելի շատ իրավունքներ ունի․ «․․․Որովհետև անցյալ դարի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը վերցրեց Ադրբեջանի պատմական մասը՝ Զանգեզուրը և միացրեց Հայաստանին։ Հետևաբար, եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Ղարաբաղի հայերի համար, ինչու՞ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»։

Մեկ շաբաթ է անցել Իլհամ Ալիևի հայտարարություններից, սակայն Սյունիքում չի գտնվել մեկը, որ  արձագանքի Ադրբեջանի նախագահի զառանցանքին:

Եվ նման լռությունը նոր երևույթ չէ մեզանում. Սյունիքում չի գտնվել մեկը, որ դատապարտի Ադրբեջանի կողմից մեր տարածքների բռնազավթումն այս տարվա մարտին և դրանից առաջ ու հետո:

Իրոք որ՝ զարմանալի իրավիճակ է Սյունիքում՝ թուրքն անընդհատ տարածքներ է բռնազավթում Սյունիքից, թուրքն անընդհատ տարածքային պահանջներ է ներկայացնում Սյունիքի հանդեպ,  իսկ մեր տարածքային իշխանության ներկայացուցիչները ոչ միայն ծպտուն չեն հանում, այլև զբաղված լինելու ներկայացումներ են բեմադրում՝ զրո նշանակության թեմաների շուրջ խորհրդակցություններ անելով և այդ խորդակցություններից ֆոտոսեսիաների հեղեղ կազմակերպելով...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40