ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 28-Ի՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

28.05.2022 09:57
6783

​Հարգելի՛ հայրենակիցներ

​Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության տոնի առթիվ: 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովուրդն իր հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականությունը վերականգնելու իր դարավոր երազանքը: Մայիսի 28-ի ամենամեծ դասն այն էր, որ մենք վստահեցինք մեր ուժերին և հասկացանք, որ մենք ինքներս պետք է կռենք մեր երկրի ապագան: Այդ օրը մենք բոլորին ապացուցեցինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող ու արժանապատվություն ունեցող տեսակ, վճռական ենք պաշտպանելու մեզ, մեր շահերն ու ազգային նպատակները: Ապացուցեցինք, որ պետականություն ունեցող ազգն անմահ է, ինչ փորձությունների էլ, որ ենթարկվի: Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը: Մայիսի 28-ը թերևս լավագույն ապացույն է, որ միասնական պայքարի դեպքում մեր դեմ անզոր է ցանկացած թշնամի:

​Այս մեծ տոնի առթիվ իմ խոնարհումն եմ բերում հայ ազգի ինքության համար մարտնչած բոլոր հերոսների հիշատակներին, նրանք իրենց արյան գնով նվաճեցին այս հաղթանակը՝ ստեղծելով մի երկիր, որը կոչվեց Հայաստանի Հանրապետություն, հաղթանակ, որը տվեց հայ ազգին ինքություն, այլ կերպ ասած՝ անձնագիր:

​Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ

​Տոնական այս օրը մեր երկրին և մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, դժվարություններին դիմագրավելու կամք ու տոկունություն, անսասան հավատ և նոր ձեռքբերումներ տնտեսության և հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր բնագավառներում: Ապրենք և արարենք այնպես, որ գալիք սերունդներին թողնենք հզոր Հայաստան, այնպիսի Հայաստան, որ մեր զավակները հպարտությամբ ու արժանապատվության զգացումով կրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու վեհ կոչումը:

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02