Այսօր Ակսել Բակունցի տուն-թանգարանում, նշվեց հայ մեծանուն գրող, գորիսեցի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան տարեդարձը

13.06.2022 20:26
2768

Այսօր Ակսել Բակունցի տուն-թանգարանում, նշվեց հայ մեծանուն գրող, գորիսեցի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան տարեդարձը: Այս տարի լրացավ գրողի 123 ամյակը: Գորիսի համայնքապետարանի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ կազմակերպվեց բովանդակալից միջոցառում, որը հիշարժան պահեր պարգևեց ներկաներին։ Միջոցառման նպատակն էր` հանրությանը ներկայացնել Ակսել Բակունց մեծատաղանդ գրողի կյանքն ու գործունեությունը, դրանով ևս մեկ անգամ, հատկապես նոր սերնդի համար նորովի բացելով բակունցյան ահռելի գրական ժառանգությունը, նրա ծագումն ու արվեստը, նրա հայրենասիրությունն ու մարդասիրությունը։ Միջոցառմանը ներկա էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, բազմաթիվ հյուրեր՝ Արցախի գրողների միության նախագահ՝ Վարդան Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն` Վահագն Սարգսյանը, գրականագետներ՝ Արմեն Ավանեսյանը, Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սևադա Գրիգորյանը և այլոք։ Միջոցառումը համեմված էր ազգային երգ ու պարով և բակունցյան ստեղծագործություններով: Առաջին անգամ հանրությանը ներկայացվեց նաև Բակունցի կողմից կատարված լուսանկարների ցուցադրությունը, որը կրում էր «Հովհաննես Թումանյանի ծննդավայրը Բակունցի աչքերով» խորագիրը: Գեղանկարիչ Սևադա Գրիգորյանը Ակ. Բակունցի տուն-թանգարանին նվիրեց իր ստեղծագործություններից մեկը` Բակունցի դիմանկարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40