Լույսի ծնունդը զգացինք քո երգերում, Սիսիանի հրաշալի դուստր Անիկ Սահակյան

09.01.2023 15:11
4227

Սիսիանի  արվեստաշխարհի   հոգեհմա  և  հոգեթով դարբնոցում եմ՝ Է.Ասյանի անվան  երաժշտական  դպրոցում, հարազատ մի օջախ, որտեղ երաժշտության  առաջին  կախարդական  հնչյունների արձագանքով  սնվել, այդ ուրույն  աշխարհի գերին է դարձել, ցայսօր այն  իրենը համարել   նաև տողերիս հեղինակը:

…Նոր արթնացող  ձմռան օրը  ջերմություն չէր խոստանում, բայց հոգումս  գարուն  էր, քանի  որ   քիչ  անց  լցվելու էի  տաք  խոհերով, քանզի հանդիպելու  էի  այս օրերին  այնքա՜ն  հոլովվող  իրադարձության   գլխավոր  «մեղավորին»՝ ԱՆԻԿ  ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:

Անիկ Տիգրանի Սահակյանը  ծնվել է Սիսիան քաղաքում, սովորել  է  № 4 դպրոցում, իսկ այժմ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի է, զուգահեռ  ուսանում  է  Սիսիանի  երաժշտական  դպրոցի վոկալ բաժնում:

…Դեկտեմբերյան  ցրտաշունչ  օրը  մեկեն  ջերմացավ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՅՈՒՆԻՔ-ՍԻՍԻԱՆ  հասած  մեծ  ավետիսից…

…Դեկտեմբերի 15-19-ը  Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք  Պրահայում  «ԳԼՈԲԱԼ  ՖԵՍՏ  ՄՅՈՒԶԻՔ»  արվեստի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվող  «Պրահայի աստղեր» խորագիրը կրող  մրցույթում  պատվով  մասնակցեց  նաև  մեր հայրենակցուհի, «Է.Ասյանի անվան  Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի  վոկալ  բաժնի  աշակերտուհի  Անիկ Սահակյանը: Քիչ է  ասել  մասնակցեց, քանի որ գնաց, մասնակցեց   ու …

2022  թվական,  դեկտեմբերի 18, Պրահա, «Պրահայի  աստղեր»  միջազգային փառատոն…

Լեփ-լեցուն դահլիճ, լարված դեմքեր, մրցակցային  թեժ  պայքար  և…բեմ է հրավիրվում 15-ամյա  սևակն  ու  մրահոն  մի հայուհի...     - Պուչչինի, Լաուրետտայի արիան  «Ջանի Սկիկկի»  օպերայից, կատարում է Անիկ Սահակյանը,  Սիսիան…

Ու հնչեց  երգը, հնչեց  Հայաստան-Սիսիանից  հազարավոր  կիլոմետրեր հեռու՝ համաչափ, պարզ, սահուն, հղկված, նուրբ, հզոր, տարբերվող, ազնվական…

Իտալական   զարմանահրաշ   մեղեդու   գունագեղ   ելևէջները  հորդացին հայուհու  հոգուց, սրտից, տարածվեցին   դահլիճով  մեկ, «մխրճվեցին»  ունկնդրի  հոգու  և  գիտակցության մեջ, դեռատի  երգչուհու  տաղանդի ուժը  շողաց  մեկեն, պոռթկաց՝ նորովի  լուսավորելով  Պրահայի դահլիճը:

Փայլեց  Անիկ Սահակյանը, փայլեց  երգի   անթերի կատարմամբ, խոսքի  ու  երաժշտության  ներդաշնակության  հասուն և յուրովի  մատուցմամբ…

Մի  պահ  հիացքից  կարկամած  դահլիճը  երերաց, ապա   դղրդաց որոտընդոստ  ծափերից  ու… Հեռավոր Սիսիանը ներկայացնող Անիկ Սահակյանը «ստիպեց» խստապահանջ  ժյուրիին՝  իրե´ն, հատկապես  իրե´ն  շնորհել  ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԸ՝/ԳՐԱՆ ՊՐԻ/«Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում:

Նրանց, ում  գեթ մեկ անգամ բախտ է վիճակվել ունկնդրել Անիկ Սահակյանի  վիրտուոզ  կատարումը,  հիանալ նրա  բնածին  ու  բնատուր տաղանդով, համոզված կասեն՝ հայտնի և անհայտ շատ բեմեր  պատիվ  կհամարեն՝  եթե հենց  իրենց  բեմից  հնչի  Անիկի  անզուգական  ձայնը, որ հենց  իրենց հանդիսատեսին  նվիրվեն  ծով ժպիտներ ու  անհատնում  ծափահարություններ:

Իսկ ի՞նչ է Անիկի համար երգը…

-Երգն  իմ աշխարհն է, իմ  էությունը, իմ թևերն է, իմ ուժը…

Երկխոսությանն անմասն չմնաց ուսուցչուհին՝ Անուշ  Վարդանյանը, ով  ավելի  քան  համոզված  է՝ յուրաքանչյուր հաջողության  հիմքում  կարևոր  են  նպատակասլացությունը, աշխատասիրությունը, ձգտումը, որոնց պակասը  հաստատ  չունի սիրելի  աշակերտուհին՝ Անիկ Սահակյանը, որոնք էլ  ապահովեցին ցանկալի  հաղթանակներ և´ «ԱՐՏՄՅՈՒԶԻՔ» մրցույթում/1-ին տեղ/, և´ Պրահայի մրցույթ-փառատոնում…                                     

- Հպարտությամբ ուզում եմ հավելել, որ  բնությունն անասելի  շռայլ է գտնվել Անիկի  նկատմամբ՝ նրան  օժտելով  հրաշալի ձայնով, դահլիճը գրավելու  հմայքով,  հանդիսատեսին  «համոզելու»  տաղանդով, բեմական  կեցվածքով,  երգի  մեջ  հոգի  դնելու  անմիջականությամբ, երգը  ջերմությամբ  մատուցելու  կարողությամբ…, որով  էլ, ըստ իս,  պայմանավորված  են  նրա հրաշալի  ելույթները միջազգային հարթակներում:

Ուզում եմ  խորին  շնորհակալություն  հայտնել Կոմիտասի անվան կոնսերվատորիայի  դասախոս  Լ. Մարկոսյանին՝ մասնագիտական աջակցության, իսկ  պարոն  Է.Պիչիկյանին՝  մեր սանի տաղանդին  հավատալու,  միջազգային  մրցույթին   նրա   մասնակցությունն  ապահովելու համար:

Իսկ  ի՞նչ ծրագրեր ունեն ուսուցչուհին և աշակերտուհին …

- Ուրախությամբ  ուզում եմ արձանագրել՝ Պրահայի բաղձալի հաղթանակից  հետո  հրավեր ստացանք Ֆրանսիայի  հայ  համայնքի կողմից՝ ապրիլի 24-ին Կոմիտաս երգելու պայմանով

-Անիկի ապագան տեսնու՞մ եք օպերային արվեստում…

-Մեծ, շա՜տ մեծ են ակնկալիքներս, - համոզված  ասում է Ա. Վարդանյանը,-  նրա  անզուգական  ձայնը դեռ հարստացնելու է օպերային արվեստը…

Լույսի ծնունդը զգացինք քո երգերում, Անի´կ Սահակյան, և ամեն անգամ, երբ  երգդ  ըմբոշխնելու  անկրկնելի  պահեր պարգևես    մեզ, անթաքույց հպարտությամբ  շշնջալու ենք.

-Մեր  Անիկն է…

Շնորհաշա´տ  Անիկ Սահակյան, հոգի  ջերմացնող երգով գնացիր մրցույթի,  գնացիր  հաստատակամ, որ ջերմացնես  օտար  երգարվեստի  սիրահարներին,  գնացիր, որ մեկ անգամ  ևս  հավաստես՝ երգի թևերով թռչելու ես շա՜տ բարձր, շա՜տ հեռու, երգի  ուժով  գրավելու  ես  շա՜տ բեմեր…

Ամեն անգամ, երբ  քո հրաշալի  կոլորատուրային սոպրանոն  շոյի   երգարվեստիդ  երկրպագուների  ունկը, ուրեմն արձանագրել ես հերթական, բայց  ո´չ  վերջին  հաղթանակդ, ուրեմն հաղթել ես, հաղթել ես երգի  անկասելի  ուժով, ԵՐԳԻ  ԹԵՎԵՐՈՎ…

 

ԷՎԵԼԻՆԱ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

                           ՍԻՍԻԱՆ

                                                             

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15