Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին հյուրընկալվեց «Սյունյաց երկրի» խմբագրությունում

07.02.2023 10:57
39121

Փետրվարի 6-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն այցելեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հյուպատոսարանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:

Լրատվամիջոցի խմբագրակազմի հետ հանդիպմանը Սամվել Ալեքսանյանը նախ շնորհակալություն հայտնեց հյուպատոսին՝ խմբագրություն այցելելու և զրուցելու հնարավորության համար:

Այնուհետև պարբերականի խմբագրակազմի և ընթերցողների անունից ցավակցություն հայտնվեց՝ հունվարի 28-ին Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների համար, իսկ բոլոր տուժածներին դժվարությունները շուտափույթ հաղթահարելու մաղթանք փոխանցվեց:

Ճանաչված դիվանագետին ներկայացվեց «Սյունյաց երկիր» թերթի անցած 20-ամյա ուղին, որդեգրած հայեցակարգը և այն առաջնահերթությունները, որոնք մտահոգում են պարբերականին ու ընթերցողներին:

Հանդիպման ընթացքում հետաքրքիր զրույց ծավալվեց հայ-իրանական բազմադարյա հարաբերությունների սյունիքյան և արցախյան որոշ դրսևորումների շուրջ:

Հետադարձ հայացք ձգվեց մասնավորապես Իրանի Նադիր Շահի ժամանակներին (Իրանի շահ՝ 1736-ից), որի թագադրումը կատարվեց նաև Ամենայն  հայոց կաթողիկոս Աբրահամ Կրետացու ձեռամբ: Նա Իրանի այն տիրակալն էր, ով հատկապես Եղվարդի ճակատամարտում թուրքերին ջախջախելուց հետո լավագույնս գնահատեց հայ աշխարհազորայիններին, հովանավորեց հայ իշխանավորներին ու առևտրականներին, վերականգնեց հայ հոգևորականության նախկինում սահմանված արտոնությունները և ամենակարևորը՝ Արցախի մելիքությունները միավորեց Խամսայի մելիքության մեջ՝ նրանց տալով ռազմաքաղաքական անկախության բարձր կարգավիճակ:

Ուշագրավ դրվագներ ներկայացվեցին նաև Շահ Աբբաս 1-ի օրերից (1587-1629): Նա էր, որ արքայական հատուկ հրովարտակով (1609 թ.) աննախադեպ մեծ լիազորություններով օժտեց Սյունիքի գլխավոր իշխանավոր, Քաշաթաղի Մելիք Հայկազն 2-ին, ով էլ վճռորոշ դեր խաղաց Սյունիքի պաշտպանության, Սյունիքի հոգևոր-մշակութային կյանքի զարգացման, Սյունիքից և Արցախից հայերի բռնագաղթը կանխելու գործում:

Շահ Աբբաս 1-ինն էր, ով արքայական հրամանով մեր մեծ հայրենակից Մովսես վարդապետ Խոտանանցուն 1627-ին նշանակեց Էջմիածնի լուսարարապետ:

Հետագայում (1629 թ.) նրա որդի Շահ Սաֆիի հրամանով էր և Մովսես Խոտանանցու միջնորդությամբ, որ Էջմիածինն ազատվեց տարեկան 100 թուման փիշքաշի պարտավորությունից, ինչը մեծ աջակցություն էր Հայ առաքելական եկեղեցուն:

Շահ Սաֆիի համաձայնությամբ էր, որ Սյունյաց աշխարհի մեծ զավակ Մովսես Խոտանանցին ընտրվեց Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոս:

Զրուցակիցների խոսակցության թեման այնուհետև մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրողություններն էին և առկա մարտահրավերները:

Մորթեզա Աբեդին Վարամին հիշեցրեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսի կողմից քանիցս բարձրաձայնված այն միտքը, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունն անբեկանելի սկզբունքներ են:

Պարոն հյուպատոսը ներկայացրեց նաև սյունիքյան իրենց առաջիկա ծրագրերից մի քանիսը՝ կրթամշակութային և սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող, հույս հայտնելով, որ «Սյունյաց երկիր» պարբերականն իր հերթին նպաստ կբերի դրանց իրագործմանը, ինչպես և հյուպատոսարանի գործունեության հանրայնացմանը, հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Այնուհետև Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանրագույն իրավիճակը և ակնկալիքներ փոխանցեց առ այն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործնական քայլերի կդիմի միջանցքում Ադրբեջանի հանցագործ պահվածքը վերջակետելու և Արցախի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին պարոն Մորթեզա Աբեդին Վարամիին հանձնվեցին «Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսի մի քանի համարներ, որոնց միջոցով հարգարժան հյուրերը հնարավորություն կունենան առավել հանգամանալից ծանոթանալ Սյունիքի պատմությանն ու սրբավայրերին:

Մարի Նավասարդյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21