Գևորգ Փարսյանը հյուրընկալել է քիք-բոքսինգի կապանցի մարզիկներին

20.10.2025 21:32
574

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր հյուրընկալել է քիք-բոքսինգի «Սյունիք» ակումբի մարզիկներին, ովքեր սեպտեմբերի 12-21-ը մասնակցել են Իտալիայում անցկացված քիք-բոքսինգի երիտասարդների և պատանիների Եվրոպայի առաջնությանը և վերադարձել տպավորիչ հաղթանակներով՝ ոսկե և արծաթե մեդալներով։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆեդերացիայի վաստակավոր մարզիչ Վիկտոր Խաչատրյանը և ֆեդերացիայի վաստակավոր մարզիչ, «Սյունիք» մարզական ակումբի գլխավոր մարզիչ Արա Սարգսյանը։

Ողջունելով մարզիկներին համայնքի ղեկավարը շնորհավորել է գրանցած բարձր արդյունքների կապակցությամբ, հպարտությամբ ընդգծել, որ միջազգային տարբեր հարթակներում հաղթանակներ գրանցելով՝ նրանք ոչ միայն Հայաստանի, այլև որպես կապանցիներ, նախ և առաջ իրենց ծննդավայրի պատիվն են բարձր պահում։

Մարզիկների հաջողությունների հիմքում մարզիչների հետևողական և նվիրված աշխատանքն է, ինչի մասին իր շնորհակալական խոսքում նշել է համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ նրանք ոչ միայն մարզական հմտություններ են փոխանցում, այլև նպաստում են պատանիների արժեհամակարգի ձևավորմանը՝ հատկապես ուժեղ, պատասխանատու և հայրենասեր տղամարդու կերպարի կերտմանը։

Կապանն ըստ արժանվույն ներկայացնելու և մարզական նվաճումներ արձանագրելու համար հանդիպման ավարտին համայնքի ղեկավարի կողմից մարզիկները արժանացել են նաև արժեքավոր նվերների։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40