Թանգարանում օրվա թեման կրթությունն էր

25.01.2023 12:43
2340

Կրթության միջազգային օրը (հունվարի 24)  նշվում է 2018 թ. դեկտեմբերի 3-ից ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի ընդունած բանաձևով: Կապանի երկրագիտական  թանգարանը հանդես եկավ օրվա խորհրդին պատշաճ ցուցադրանքով և զեկույցներով: «Կապան. կրթության ճանապարհին» խորագիրն էր կրում թանգարանի առաջին հարկում ներկայացված ցուցադրանքը: Ցուցադրված նմուշները պատմում էին տարածաշրջանում մինչհեղափոխական և խորհրդային շրջանի կրթական գործի մասին: Այդտեղ, մասնավորապես, առաջին անգամ ներկայացված էին Կապանի առաջին և երկրորդ դպրոցներին առնչվող արխիվային նյութեր ու լուսանկարներ:

Ցուցադրանքին հակիրճ անդրադարձ կատարեց թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանը՝ հընթացս թվարկելով և արժևորելով Կապանա տան կրթության երախտավորներին:

Միջոցառման երկրորդ մասը գիտական էր: Թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը ներկայացրեց Կապանի գյուղական դպրոցների գործունեությունը՝ մատնանշելով նաև այն կարևոր  ավանդը, որ ունեցել են հոգևորականները կրթության ոլորտում: Այս համատեքստում անդրադարձ եղավ ծխական և պետական դպրոցներին: Մասնավորապես, 20-րդ դարի սկզբին գավառում կար 33 ծխական դպրոց, որտեղ դասավանդել է 46 ուսուցիչ, 22 պետական դպրոցում ուսուցանում էր 25 ուսուցիչ: Տարածաշրջանում կրթօջախները տուժել են նաև  տարերային  աղետներից, ի մասնավորի 1931 և 1968 թթ. երկրաշարժերից: Մինչև  1990-ականներն առաջին բացված դպրոցներից էր Արծվանիկ գյուղինը,  որտեղ 1881-1882 ուստարին սկսվեց նորակառույց դպրոցում, որի բացմանը ներկա էր Րաֆֆին, ով էլ առաջին դասի զանգն է հնչեցրել: 1890 թվականին դպրոցը պետական կարգավիճակ է ստացել, իսկ 1900 թվականին դպրոցում թատերական ներկայացում բեմադրվեց, որին մասնակցում էին  ուսուցիչները, աշակերտները, ծնողներից ոմանք:

Իսկ պատմաբան, թանգարանի նախկին տնօրեն Գրիշա Սմբատյանի  զեկուցումը «Դրվագներ  կապանյան դպրոցի պատմության» խորագիրն էր կրում: Բանախոսը  հետաքրքրական մանրամասներ ներկայացրեց 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի Կապանի տարածաշրջանում դպրոցների գործունեությունից, արժևորեց նրանց դերը երկրամասի տարեգրության մեջ:

Ամենավերջում  աղանդերի սեղանի շուրջ շարունակվեց անմիջական զրույցն օրվա թեմայով:

 

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02