Թարգմանչաց գյուղատեղիում էինք, որտեղ ենթադրաբար հանգրվանել է Մեսրոպ Մաշտոցը, որտեղ էլ հետագայում կանգնեցվել է նույնանուն եկեղեցին

08.09.2026 10:18
442

2026 թ․ օգոստոսի 20-ին մեր ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Մարի Նավասարդյան, Իզա Ասծատրյան) այցելեցինք Թարգմանչաց եկեղեցի, որ գտնվում է համանուն կամ Թնջումնաց գյուղատեղիում՝ Ծավից 1-2 կմ հյուսիս։

Կիսավեր, ժամանակին թաղածածկ եկեղեցու հետ միասին տեսանք տների ու գերեզմանների հետքեր։

Գյուղատեղին գտնվում է Ճանճապտուկ լեռան ստորոտում (լեռնագագաթի բարձրությունը՝ 1865 մ, մտնում է Մեղրու լեռնահամակարգի մեջ՝ Ծավ գյուղից մոտ 3 կմ հյուսիս)։

Ծավ–Մեղրի ճանապարհից աջ թեքվելով՝ մեզ ուղեկցողը՝ իր ամենագնաց մեքենայով, անտառամիջյան ճանապարհով մեզ հասցրեց երբեմնի գյուղատեղիի հարավային հատված։

Երկաթյա արգելափակոցը թույլ չտվեց մեքենայով այլևս առաջ շարժվել։

Մեզ ուղեկցողը խորհուրդ տվեց քայլել մոտ 100 մետր՝ դեպի հյուսիս, որտեղ էլ՝ ձախ մասում, գտնվում է Թարգմանչաց եկեղեցին։

Աստծո այդ տաճարը, ցավոք, չափազանց խոնարհված վիճակում էր․ քանդված է տանիքը, քանդված է պատերի մի մասը։

Ավերակված եկեղեցու ներսում տարիների ընթացքում նույնիսկ ծառեր են աճել ու բարձրացել պատերից վեր։

Առավել տխուր էր եկեղեցու մերձակայքը․ տարածքն ավելի ճիշտ մացառուտ  է դարձել։ Ու այնքան խիտ, որ մուտքին մոտենալն անհնար էր։

Մենք չէինք պատկերացրել նման վիճակ, այլապես աջակիցներով կայցելեինք, ովքեր էլ ի վիճակի կլինեին գոնե եկեղեցու մուտք տանող արահետ բացել։

Այնտեղ չտեսանք ոչ արձանագրություններ կամ քանդակներ, ոչ խաչքարեր, ինչը սակայն ապացույց չի կարող լինել այն բանի, որ գրավոր հետքեր կամ խաչքարեր չեն եղել ու չկան այդտեղ։

Պարզապես մոշի թփերը, տարիների ընթացքում աճած խտախիտ ծառերն անհնար են դարձրել տեղանքի զննումը։

Եվ, այդ բոլորով հանդերձ, Թարգմանչաց անունը կրող տաճարը և տեղանքն ընդհանրապես ուշագրավ պատմություն ունեն։

***

5-րդ դարում Հայաստանում ծավալվեց Թարգմանչական շարժումը, որի նպատակն էր երկիրն ազատել հունական ազդեցությունից՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական գլխավոր գրքերը և այլ երկեր թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայացնելու՝ ինքնուրույն հայալեզու դպրոցներ սկզբնավորելու միջոցով։

406 թվականին արձանագրվեց հայկական տառերի գյուտը՝ կատարված Մեսրոպ Մաշտոցի կողմից։

Թարգմանչական շարժման առիթով մեր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հետաքրքիր հանգամանք է հիշեցնում․ «Ահա այսպես կազմակերպվեց ու մեծարվեց Սյունյաց եպիսկոպոսութունը․․․ Հայոց մեջ նախաթոռ վարդապետությունը և գրքերի մեկնության ու թարգմանության իրավունքը միայն սրանց շնորհվեցին սուրբ Սահակի և երանելի վարդապես Մեսրոպի կողմից» («Սյունիքի պատմություն», էջ 80)։

Թե Սյունիքի կոնկրետ որ վայրերում են կատարվել թարգմանություններ՝ կարող ենք ենթադրություններ անել։

Անհերքելի է սակայն փաստը, որ Թարգմանչաց անունով եկեղեցիներ կանգնեցվեցին նաև Սյունիքում, մասնավորապես Կովսական գավառում ու Երնջակում։

Ներկայիս Ծավի մերձակայքում գտնվող բնակավայրերից մեկը (նախնական անունն անհայտ է), ըստ էության, նույնպես դարձավ Թարգմանչական շարժման հանգրվան։

Այդ բնակավայրն ավելի ուշ մեր մատենագիտության մեջ հիշատակվեց Թարգմանչաց անվամբ, որտեղ էլ հետագայում՝ հին սրբավայրի տեղում, 10-13-րդ դարերում (որոշ աղբյուրների համաձայն՝ 10-11-րդ դարերում) կանգնեցվեց նույնանուն եկեղեցին, որի ավերակների մոտ էինք 2026 թ․ օգոստոսի 20-ին։

Ի դեպ, Կապանի տարածաշրջանում տարածված ավանդազրույցներից մեկը հիշեցնում է, թե Մեսրոպ Մաշտոցը, երբ վերին պարգևումով սկզբնավորեց հայ դպրությունը, երկրորդ անգամ Սյունիք այցելելով՝ հանգրվանել է նաև Բասուտա գետի հովտում, որտեղ էլ որոշ ժամանակ նաև թարգմանությամբ է զբաղվել, ինչն էլ հետագա սերունդների համար հիմք է ծառայել մեզ հետաքրքրող բնակավայրն անվանել Թարգմանչաց։

Իսկ Թարգմանչաց անվամբ ուրիշ բնակավայր (Սյունիքից բացի) հայոց մեջ առայժմ մեզ հայտնի չէ։

Վերստին հիշեցնենք՝  Թարգմանչաց գյուղը մատենագիտության մեջ նաև այլ անուններով է հիշատակվում՝ Թջմնանց, Թնջումնաց, Թրջմոնանց․․․

 

Սամվել Ալեքսանյան

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11