Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54
483

2027-ի հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք արդեն ասել ենք, որ փորձելու ենք կենսաթոշակներն ինդեքսավորել, կենսաթոշակների բարձրացում անելու ենք։ Կբարձրացնենք նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46 հազար դրամ է, այն կդառնա 47 հազար դրամ։

Աշխատանքային ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Կբարձրանա նաեւ զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը։ Բարձրացման համար մոտավորապես կծախսենք 5,5 մլրդ դրամ»,- ասաց նախարարը։ Ճշտող հարցին, թե երբվանից է նախատեսվում բարձրացումը, նա պատասխանեց՝ 2027-ի հունվարից։ Արսեն Թորոսյանը նաեւ նշեց, որ «թաղման նպաստի» գումարը կհատկացվի միայն անապահովության համակարգում ընդգրկված անձանց։ Մյուսների համար չի գործի։ «Միշտ կա օդում կախված այդ հարցը՝ թաղման նպաստի հասցեականության վերաբերյալ։ Եվ մենք որոշել ենք այդ գումարներն ուղղել մեր կենսաթոշակառուներին, իհարկե, պահպանելով որոշակի խմբի համար, որոնք ավելի մեծ կարիք կունենան։ Խոսքն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիներին է վերաբերում»,- հավելեց նա։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40