Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից

04.12.2024 15:39
656

Սիրիայի Հալեպ քաղաքից հարավ-արևելք գտնվող էս-Սաֆիրայի շրջանում գրոհայինների կողմից շրջափակված ռազմական ակադեմիայի սպաները և կուրսանտները ճեղքել են շրջափակումը Ռուսաստանի զինված ուժերի հետ համակարգմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր Facebook-ի էջում։ 

Ըստ հաղորդագրության՝ Հաֆեզ ալ Ասադի անվան ռազմական ինժեներիայի ակադեմիայի կուրսանտները և սպաները դուրս էին եկել Հալեպից, սակայն կրկին հայտնվել էին գրոհայինների շրջափակման մեջ։ Կուրսանտները մարտեր են մղել գրոհայիների դեմ՝ կրելով կորուստներ։ Սակայն Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և քաղաքական մակարդակներում համակարգման շնորհիվ շրջափակումը խախտվել է, ապահովվել է կուրսանտների դուրսբերումը Հոմս քաղաք։ 

Նշվում է, որ գրոհայինների հետ բախումների ժամանակ վիրավորված կուրսանտներին Հոմսում կտրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնություն։

Նոյեմբերի 27-ի առավոտյան «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ծայրահեղական խմբավորման կազմավորումները լայնածավալ հարձակում են իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ գրավելով Հալեպը։ Սիրիայի կառավարական ուժերի և գրոհայինների միջև մարտեր են ընթանում։

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

22.10.2026 10:46

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

22.10.2026 10:22

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17