Պարի միջազգային օրը մարզկենտրոնում

30.04.2024 11:21
903

Պարի միջազգային օրը (ապրիլի 29) Կապանում  նշվեց մշակույթի կենտրոնի առջևի հրապարակում, որը ծառայեց որպես բեմահարթակ մարզկենտրոնի պարային խմբերի համար: Տոնահանդեսը սկսվեց վալսով, որից հետո պարահրապարակ մտավ մշակույթի կենտրոնի «Զանգեզուր» ժողովրդական պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան)՝ «Հայաստան» կատարումով: Այնուհետև հանդես եկան մյուս պարախմբերը. մշակույթի կենտրոնի «Նարին» պարային համույթը ( պարուսույց՝ Նարինե Մովսիսյան), «Մարինա դանսը» (պարուսույց՝ Տանյա Գևորգյան), մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան (գեղարվեստական ղեկավար՝ Էրիկ Քոչարյան), «Էս Թի Էյ» պարախումբը (պարուսույց՝ Սյունե Թումանյան), մշակույթի կենտրոնի «Էքսպերիմենտալ» պարախումբը (պարուսույց՝ Լուիզիա Դադայան), «Դայմոնդ» պարային համույթը (պարուսույց՝ Աղուն Հովհաննիսյան), մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Ռենեսանս» պարախումբը (պարուսույց՝ Լիդա Սաղաթելյան):

Իրենց արվեստը ցուցադրեցին նաև մարզկենտրոնի ուսումնական հաստատությունների՝ արվեստի պետական քոլեջի և արվեստի մանկական դպրոցի պարարվեստի բաժինների պարուհիները (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան):

Պարային խմբերը ներկայացրին ժողովրդական, ժամանակակից, մոդեռն, ազգագրական պարեր՝ հանդիսականին որոշակի պատկերացում տալով իրենց կատարողական արվեստի մասին:

Տոնակատարությունն ավարտվեց միասնական պարով՝ ավելի խտացնելով միջոցառման տոնական երանգները: Իսկ երիտասարդ մայրերը, անկասկած, ոգևորված էին իրենց փոքրիկների պարով և բարձր տրամադրությամբ համակված:

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10