Հավերժության ծառուղի` դպրոցի բակում

29.04.2015 17:31
2235

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիշատակի ցերեկույթներ անցկացվեցին մարզկենտրոնի դպրոցներում: N6 հիմնական դպրոցում միջոցառումը սկսվեց դպրոցի բակից, որտեղ հիմնադրվեց հավերժության ծառուղի: Առաջին եղեւնիները տնկելու պատիվը վերապահվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ երկու զոհված ազատամարտիկի հայր Վաղարշակ Հայրապետյանին: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները տեղափոխվեցին կրթօջախի դահլիճ, որտեղ դպրոցականները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը: Դպրոցականները հանդես եկան ասմունքով, հայրենասիրական երգերով, փոքրիկ բեմադրություններով` Մեծ եղեռնի իրադարձություններին առնչվող: Ցեղասպանության զոհերի հիշատակը իրենց ելույթներում ոգեկոչեցին դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը:

«Այսօր լացուկոծ չենք անելու, հիշելու ենք, հարգելու 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը` մտածելով, որ մենք, նախեւառաջ, պահանջատեր ենք, մեր վերքը չի սպիացել եւ չի սպիանալու», - Կապանի N1 դպրոցում կազմակերպված ցերեկույթի բացմանն ասաց կրթօջախի տնօրեն Լեւոն Մարգարյանը: Միջոցառմանը մասնակցում էին Կապանի N2 երաժշտական դպրոցի մանկավարժները եւ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Հոգեւոր երաժշտության կատարումներով հանդես եկավ Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպվեց «Կոմիտասը` աստվածային, ամենահայ» գրական-երաժշտական ցերեկույթը: Միջոցառման նպատակն էր դատապարտել անցած դարասկզբին արեւմտահայ մտավորականության հանդեպ կիրառված բնաջնջման ստոր քաղաքականությունը, միաժամանակ բացահայտել Կոմիտասի երաժշտական վաստակը: Ցերեկույթի առաջին մասում քոլեջի հումանիտար հոսքի տասից ավելի դասախոս ներկայացրեց Կոմիտասի գրական ժառանգությունը: Անդրադարձան այն հանգամանքին, թե ինչու Կոմիտասի կերպարը դարձավ Պարույր Սեւակի ներշնչման աղբյուր, եւ ինչ կառուցվածքով է ներկայանում «Անլռելի զանգակատուն» պոեմը: Ցերեկույթի երկրորդ մասում հանդես եկան քոլեջի 12 խմբի ուսանողներ` ասմունքելով «Անլռելի զանգակատուն» պոեմի տասը ղողանջները` Լուսինե Զաքարյանի երգեցողության մեղեդիների ներքո:

Միջոցառումը եզրափակվեց քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանի խոսքով, ով հավերժական համարեց Կոմիտասի երաժշտական վաստակը հայ եւ համաշխարհային երաժշտության պատմության մեջ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ
ՍԵԴԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40