«Թանգարանների գիշեր» միջոցառման օրակարգում կրթությունն էր

20.05.2024 15:02
1081

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման առիթով մարզկենտրոնի թանգարաններն այցելուների պակաս չունեին: Կապանի երկրագիտական թանգարանում կազմակերպված միջոցառումը «Կապան. կրթություն և հետազոտություն» խորագիրն էր կրում: Թանգարանի երկու սրահում ցուցադրանք էր կազմակերպած, որը մոտ 200 նմուշ էր ներառում՝ փաստաթղթեր, լուսանկարներ, լրագրային հրապարակումներ, գրքեր:

Իսկ հիմնական միջոցառումը նվիրված էր տարածաշրջանի դպրոցների պատմությանը՝ հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը: Զեկուցումը ներկայացնելու համար յուրաքանչյուր դպրոցին տրվել էր յոթ րոպե ժամանակ: Դպրոցների միջոցառման պատասխանատուները և աշակերտները նաև բուկլետներ էին պատրաստել՝ լուսանկարներով և պատմական ակնարկներով: Նշվեց նաև, որ դպրոցների մասին շարադրանքը կլինի տվյալ կրթօջախի կայքէջում, որոնք կթարմացվեն:

Երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանի զեկուցումն օրվա թեմային չէր առնչվում՝ «Կապանի տարածաշրջանում թաղման ծեսը և ծիսական առարկաները Քրիստոսից առաջ 16-ից 5-րդ դարերում», բայց հետաքրքրական փաստեր էր պարունակում: Ամփոփում էր մոտ մեկ դարում (1920 թ. մինչև 2018 թ.) կատարված հնագիտական պեղումների և հետազոտությունների արդյունքները:

Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում ներկայացված էին Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանողների ստեղծած կիրառական արվեստի նմուշները, Կապանի գեղարվեստի դպրոցի սաների կերամիկական գործերը, ինչպես նաև թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատության սաների նկարչական աշխատանքները: Թանգարանի մի այլ սրահի վահանակներում ընդգրկված նյութերը պատմում էին Կապանի կրթության և մշակույթի նվիրյալների մասին:

Կապանի արվեստի թանգարանում օրվա թեմայով ցուցադրանք չկար, բայց և այցելուները քիչ չէին, ովքեր շրջում էին սրահից սրահ, ևս մի անգամ հաղորդակցվում հայ արվեստագետների գեղանկարչական աշխատանքներին:

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02